Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:10 24-08-2024

Տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանը կուժեղացնի քաղաքը հավուր պատշաճի վիճակում պահելու վերահսկողությունը, այդ թվում՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու համար տուգանման գործընթացը խստացնելու միջոցով: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Քաղաքը մաքուր պահելը միայն մեկ կառույցի, մեկ հիմնարկի, անգամ միայն քաղաքապետարանի անելիքը չէ: Շատ կարևոր են համալիր գործողություններն ու ջանքերը: Յուրաքանչյուր բնակիչ պետք է սրտացավ լինի, մեր քաղաքին վերաբերվի այնպես, ինչպես սեփական տանը, սեփական բակին: Այդ նպատակին հասնելու բոլոր մեթոդներն էլ կարևոր են: Որոշ դեպքերում պետք է սկսել տուգանել մարդկանց աղբը չնախատեսված վայրերում թափելու համար: Այդ ամենը պետք է նպաստի նրան, որ մեր վարքը փոխվի, այդ վարքաբանական կանոնները, նոր մշակույթը կարողանանք ձևավորել մեր քաղաքում»,- նկատեց Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով տուգանքի հարցին՝ նա նշեց, որ դա կիրառվել և կիրառվում է, սակայն այս պահին Երևանի քաղաքապետարանի ռեսուրսները չեն բավարարում պատժաչափն ամբողջական ծավալով կիրառելու համար: «Բայց այդ ուղղությամբ աշխատում ենք և վստահաբար ունենալու ենք ավելի լավ արդյունքներ: Լավ չի խոսել այդ թեմայով, բայց տարածքն աղտոտելու համար Երևանի քաղաքապետարանը սկսելու է ավելի շատ տուգանել»,- ասաց Ավինյանը:

Նա ընդգծեց, որ շատ կարևոր է անհատապես արձանագրել նման անպատասխանատու վարքագծի դրսևորման դեպքերը, իսկ տուգանքը պետք է կանխարգելիչ նպատակ ունենա: «Պարտադիր չէ, որ բոլոր աղտոտողները տուգանվեն: Բավական է լինեն կանխարգելիչ քանակի տուգանքներ և մարդիկ կիմանան, որ այստեղ խնդիր ունեն»,- գտնում է Երևանի քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան