Մամուլ 2 տարի առաջ - 09:00 23-08-2024

Գորիս համայնքը նորի՞ց կխոշորացնեն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Առուշ Առուշանյանին պաշտոնից զրկելու, ապա նաեւ Պրոբացիոն ծառայության միջնորդությունը՝ ուղղված դատարանին, նրան կրկին կալանավորելու մասին, շատերին է զարմացրել, որովհետեւ թվում էր, թե Առուշն իր հարցերը լուծել է «իշխանության» հետ եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի միջնորդության շնորհիվ այլեւս որեւէ խնդիր չունի, սակայն, ինչպես տեսնում ենք, այս իշխանությունը, մի կողմից, շատ քինախնդիր է, մյուս կողմից՝ յուրայիններին «փուռը տալու» հարցերում էլ «աստված չունի»։ Բայց, մեր տեղեկություններով, Առուշի դեմ օպերացիան ավելի հեռուն գնացող նպատակ է հետապնդում։

Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ աշնանը մտադիր են Տեղ համայնքը միացնել Գորիս խոշորացված համայնքին եւ նոր ընտրություններ անցկացնել, որի արդյունքում արդեն հսկայական համայնքի գլխին լրիվ յուրային մեկը կնշանակվի։ Բանն այն է, որ առջեւում համապետական ընտրություններ են, եւ Առուշանյանը, ինչպես նաեւ Սյունիքի մյուս համայնքապետերը բոլորին ու ամեն ինչին կասկածող Նիկոլ Փաշինյանի լիարժեք վստահությունը չեն վայելում, եւ նա՝ հերթական վերարտադրմանն ընդառաջ, փորձում է իր ճանապարհից մաքրել բոլոր խոչընդոտները։ Թեպետ չի բացառվում, որ այս գործողությունները միտված լինեն Առուշին եւ մյուսներին ավելի շատ կոտրելուն, որ նրանք Փաշինյանին հավերժ հավատարմության երդում տան, եւ հարցը դրանով փակվի։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ