Ներքին 1 տարի առաջ - 20:26 22-08-2024

Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այսօր կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը։

ԿԳՄՍ նախարար Անդրեասյանն անդրադարձել է 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում դպրոցների, մանկապարտեզների շենքերի շինարարության ընթացքի և գույքով ապահովելու հարցերին։ Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև վերանորոգման ենթակա դպրոցներին։

Արման Ադիլխանյանն իր հերթին անդրադարձ է կատարել դպրոցաշինության, այդ գործընթացում ի հայտ եկած խնդիրներին, շինարարության որակի, վերահսկողության հետ կապված հարցերին։

Հիմնական խնդիրները կապված են եղել «Վեոլիա ջուր» և ՀԷՑ ընկերությունների միացումների հետ կապված։

Խորհրդակցության երկրորդ մասում քննարկվել են ընդհանուր օգտագործմանն հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից պաշտպանական գոտիներում առկա շինությունների և ավտոկայանատեղիների օրինականության և անվտանգության հարցերը։

ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մի շարք խնդրահարույց հատվածների վերաբերյալ ներկայացրել է լուծման տարբերակներ, որոնք առաջիկա օրերին արդեն կկիրառվեն։

Նախարար Սանոսյանը հանձնարարել է ՆԳՆ, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի, տեսչական մարմնի և մարզպետների աշխատակազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից գույքագրված առանձին դեպքերի հիման վրա նույնպես առաջարկել լուծումներ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան