Խոստացել էին Չարենցավանի անձնագրայինի խնդիրը լուծել, փաստացի 8000 մարդու խաբեցին․ բնակիչ
copy image url

Խոստացել էին Չարենցավանի անձնագրայինի խնդիրը լուծել, փաստացի 8000 մարդու խաբեցին․ բնակիչ

Ներքին 7 ամիս առաջ - 22:19 21-08-2024
Տևական ժամանակ է, ինչ Չարենցավանի բնակիչները պայքարում են Չարենցավանի անձնագրային վարչությունը Հրազդան տեղափոխելու դեմ։ Oragir.News-ի հետ զրույցում Չարենցավանի բնակիչ և ակտիվիստ Գևորգ Հակոբյանը նշեց, որ բնակիչների հետ հանդիպել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, սակայն խնդիրը դեռ լուծված չէ։

«Իրենք խոստացել էին, որ մինչև ամսվա վերջ հարցը կլուծվի, ու Նելլի Դավթյանը հայտարարել էր, որ Չարենցավանի անձնագրայինի հարցը կլուծվի այնպես, ինչպես Ճամբարակինը և Վարդենիսինը։ Մենք հանդիպեցինք և հասկացանք, որ իրենք խաբել են, անձնագրայինը չի բացվի, այլ դրա փոխարեն ուզում են շրջիկ ինչ-որ նոր խմբեր ստեղծել, նոր ծախս անել։

Անունը դնում են՝ օպտիմալացնում են, բայց լրացուցիչ ծախսեր են անելու։ Ես չգիտեմ՝ այդ շրջիկ խումբը կաշխատի՞, թե՞ ոչ»,-ասաց նա։

Նշենք, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը հայտնել էր, որ բողոքող քաղաքացիների հետ քննարկելու են 2 նախնական տարբերակ․

«Առաջինը՝ շրջիկ ծառայության ֆորմատն է, որը առաջարկել ենք ներդնել առաջիկայում։ Հստակ սահմանաված օրեր կլինեն, որոնց մասին նախօրոք կտեղեկացվեն բնակիչները և ծառայությունը կմոտենա նախ դիմումները կվերցնի, հետո կմոտենա արդեն պատրաստի փաստաթղթերը կբաշխի։

Երկրորդը՝ Հրազդանի անձնագրայինը մեկ-երկու ներկայացուցիչ կունենա տեղակայված Չարենցավանում, այս մոդելը երկու տեղ արդեն կիրառում ենք, գուցե երկու տեղում էլ կիրառենք»,-ասել էր նա։

Հակոբյանի խոսքով՝ սա նշանակում է, որ բնակիչներին հերթական անգամ խաբել են։

«Այսօր էլ ասաց, որ Արմավիրի գյուղերից մեկում փորձարկել են շրջիկ անձնագրային ծառայություն, պլանավորում են, որ Չարենցավանում խնդիրը այդպես լուծեն։

Սա նշանակում է մեզ խաբեցին, 8000 բնակչի խաբել են։ Իհարկե դեմ ենք, սա լուծում չի։ Մենք հասկացանք, որ ուղղակի ձգում են մինչև մարտ ամիս, որ վաճառեն, պրծնեն։ Այսինքն՝ այն հարցը, որը մենք բարձրացրել էինք, իրենք խոստացել էին լուծել, ոնց հասկանում եմ, լուծում չեն ուզում տալ, փաստացի խաբել են մեզ։ Ես չգիտեմ՝ դեռ ինչ կանենք, բայց սա չենք կարող այսպես թողնել»,- նշեց ակտիվիստը։

Նրա պնդմամբ՝ անընդհատ արհեստական խնդիրներ են ստեղծում մարդկանց համար։

«Հանդիպման ժամանակ իմացանք, որ ուզում են այդ անձնագրային ոլորտը տալ մասնավորի՝ հանել վաճառքի, պետության վրայից քցել մասնավորի վրա, ինչպես գայի կամերաները, որը ավելի վտանգավոր հետևանք կարող է ունենալ, այդ ամբողջ բազան կանցնի մասնավորի ձեռքը։ Միանգամից ծառայությունների գինը կթանկանա և այլն։

2025թ․-ին սենց բան են որոշել իրենք անեն՝ 3 օպերատոր կա, իրենք տենդեր են հայտարարել։ Հիմա այդ 3-ից մեկը պիտի շահի, ու հաջորդ տարվա մարտ ամսից այդ ոլորտը մասնավորեցվի, վաճառեն մասնավորի վրա։

Իրենք ամբողջ հանրապետությունում արհեստական ստեղծել են էս բոլոլան, որ իբր ի վիճակի չեն, որ տան մասնավորին։

Անձնագրի համար հիմա վճարում ես 1200 դրամ, բայց երբ հանձնեն մասնավորին, բնակիչը 10 անգամ թանկ կվճարի։ Ինֆորմացիոն բազան ուր կգնա, ով կլինի այդ տնտեսվարողը, չգիտեմ ինչ ընկերություն կլինի»,-եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ին Նիկոլ Փաշինյանի անխոչընդոտ մուտքը Չարենցավան ապահովելու համար՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը խոստացել էր, որ ինքը անպայման կհանդիպի չարենցավանցիների հետ և կլսի նրանց խնդիրները ու պահանջները։

Ամենից շատ դիտված