Ներքին 1 տարի առաջ - 14:50 20-08-2024

ՀՀ-ին թիրախավորելով՝ Լավրովը փորձում է ցույց տալ, որ Երևանն այլևս Մոսկվային չի ենթարկվում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ռուսական առաջին ալիքի եթերում ուղիղ տեքստով Երևանին մեղադրել է Սյունիքով անցնող հաղորդակցությունների հարցով պայմանավորվածությունները «սաբոտաժի» ենթարկելու մեջ։

«Դա Ադրբեջանի այսպես ասած «հարցումներին» պատասխանելու տարբերակն է և Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որն ինքն այդտեղ պատասխանատու չէ այն պայմանավորվածությունների համար, որոնք չեն իրականացել, այլ պատասխանատուն Երևանն է, Երևանն է, որ չի գնում այդ պայմանավորվածությունների կատարման ճանապարհով։ Ռուսաստանի այդ վարքագիծը Ադրբեջանի առաջ բացատրություններ ներկայացնելու վարքագիծն է, որովհետև ռուսները Ադրբեջանից ակնկալում են համաձայնություն իրենց համար էական մի շարք հարցերում և այս տեսանկյունից Ադրբեջանն էլ այդ համաձայնությունների գինը թանկացնելու համար փորձում է իր հերթին որոշակի հարցադրումներ անել Ռուսաստանի առաջ և դրանցից մեկը բնականաբար ճանապարհների հարցն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարություններին։

Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ Ռուսաստանի այս դիրքորոշումը, որ Երևանն է այսպես ասած ապակառուցողականը, պատասխանատվությունը իր վրայից հանելու է և այդ կերպ Ադրբեջանին իր հետ սակարկության հնարավորությունը նվազեցնելու համար է։

«Այսպես նաև Ռուսաստանը ուզում է ցույց տալ, որ Երևանը հիմա իրենց այսպես ասած չի էլ ենթարկվում և ի վերջո մատնացույց անելով, որ հենց Ադրբեջանն է, որ Հայաստանի հետ գնացել է Արևմտյան հարթակներ և այդ հարցերը, այդ թվում ճանապարհների, սկսեն քննարկել Արևմտյան հարթակներում»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Սյունիքով անցնող կոմունիկացիաների համաձայնությունը, Բադալյանը նկատեց, երբ հարցը դնում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է կամ չի ուզում, մենք զգալիորեն կտրվում ենք իրականությունից։

«Ճանապարհների հարցը բավական բարդ աշխարհաքաղաքական հարց է և ավելին ասեմ մեծ հաշվով դա Կովկասի հանդեպ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների, եթե չասեմ մեխն է, ապա մեխերից մեկն է եղել միշտ։ Գործնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ աշխարհաքաղաքական հետաքրքրությունները մեծ հաշվով եղել են ճանապարհ դեպի այդ առանցքային հարցը, դեպի մեխը, այսինքն ճանապարհների հարցը, լոգիստիկայի հարցը, Չինաստանից դեպի Եվրոպա առևտրային ուղիների հարցը և այստեղ մտածել, որ իրավիճակը պայմանավորված է հետևյալով՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է, թե չի ուզում դա նշանակում է զգալի կտրվել իրականությունից։ Այստեղ միայն Փաշինյանի ուզել-չուզելով չէ։ Այստեղ շահերը բավական բազմազան և բարդ են։ Մեծ հարց է, արդյոք Ադրբեջանը ուզում էր, որպեսզի նոյեմբերի 9-ի 9-րդ կետը իսկապես իրականություն դառնար, թե խաղում է պարզապես դրա վրա, շատը լավ պատկերացնելով նաև, որ միայն իր ուզել-չուզելով չի որ այդտեղ պետք է ինչ-որ հարցեր լուծվեն։ Իսկ Թուրքիան ուզում էր, որպեսզի Նախիջևան Ադրբեջան ճանապարհը վերահսկվեր ռուս սահմանապահներով։ Ես դեռ չեմ խոսում Արևմուտքի ուզել-չուզելու մասին», մանրամասնեց նա։

Դիտարկմանը՝ սա նշանակում է, որ Ռուսաստանը միայն իր շահն է այստեղ հետապնդում, քաղաքական մեկնաբանը նկատեց՝ բոլորն են իրենց շահերը տեսնում։ «Չկա երկիր Կովկասում, որ մտածում է Հայաստանի մասին։ Հայաստանի շահերին ուշադրություն կդարձնեն, եթե դա անհրաժեշտ լինի նաև իրենց։ Հասկանալի է, որ Ռուսաստանը իր շահի ետևից է գալիս Կովկաս։ Եթե Հայաստանը մի սցենարի կողմ դիրքավորվում է, բնական է նրանք, ում դեմ այդ սցենարը խաղարկվում է Հայաստանը դիտարկելու են թիրախ»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան