Միտք Ներքին 1 տարի առաջ - 18:33 18-08-2024

Հեղափոխությունը ժամանակակից հային սովորեցրեց շատ արդյունավետ կերպով մոռանալ անհարմարը. Միքայել Մինասյան

Ժողովուրդների վերաբերմունքը «Աստված» հասկացության նկատմամբ բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել։ Աստծուն սպանել են, կուրորեն երկրպագել, սպանել են նրա անունից։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակներում քրիստոնեության դեմ պայքարի պոռթկման մեջ որոշեցին փոխարինել Աստծուն և հորինեցին Գերագույն Էակի պաշտամունքը: Այս մասին սոցիալական ցանցում գրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

«Նիցշեն հայտարարեց Աստծո մահվան մասին, իսկ պոստմոդեռնի գործիչները, զարգացնելով այս թեզը, դրա վրա մի ամբողջ փիլիսոփայական դպրոց կառուցեցին: Աստծուն ծաղրում էին Charlie Hebdo-ի նման պարբերականներում և Օլիմպիական խաղերի բացման ժամանակ, նրա վրա ինքնահաստատվում էին, բայց ամենակարևորը՝ գերադասեցին մոռանալ նրան։ Գիտակցաբար, կամավոր և, արտահայտվելով ոստիկանական արձանագրության անշնորհք լեզվով՝ եսասիրական նկատառումներով: Ամբողջ խնդիրն այն է, որ քանի կա Աստված, կա հիշողություն: Արվածի ու չարվածի, խոսքերի, ակնարկների, մտադրությունների մասին։ Սրբավայրերի կորստի հիշողությունը, հանգուցյալների, անմեղ զոհերի, նահատակների հիշատակը։

Հեղափոխությունը ժամանակակից հային սովորեցրեց շատ արդյունավետ կերպով մոռանալ անհարմարը։ Չնկատել ցավոտը: Անտեսել բարոյական սկզբունքները։ Դադարել կարեկցել։ Մտածեք, այս պահին տասնյակ հայեր են պահվում ադրբեջանական բանտերում։ Նրանք դատվում են շինծու մեղադրանքներով։ Նրանց խոշտանգում են։ Նրանց ծաղրում են։

Նրանց հանցանքն այն է, որ յուրաքանչյուրն իր ուժերի և խելքի սահմաններում փորձել է ինչ-որ բան անել մեր հասարակության համար՝ շարքային զինվորից մինչև Արցախի քաղաքական ղեկավարությունը։

Հայաստանի իշխանությունները թքած ունեն նրանց վրա։ Այն չի որոշում նրանց կարգավիճակը, չի խոսում այդ մարդկանց մասին միջազգային կազմակերպություններում, գործընթացներ չի նախաձեռնում միջազգային ատյաններում, այն գերադասել է մոռանալ այդ մարդկանց մասին։ Կա՛մ, որ ձեռնտու է, կա՛մ հարմար է, կա՛մ էլ այն պատճառով, որ այն արդեն այժմեական չէ, այլ կերպ ասած՝ պահանջարկ չունի։

Մտադրված մոռացությունը ինստիտուցիոնալացված կեղծավորության ամենաարդյունավետ գործիքն է: Օրուելյան երկիմաստության մեջ տեղավորվող՝ «այստեղ մոռացե՛ք, իսկ այստեղ չհամարձակվե՛ք»-ը բռնապետի սիրելի գործիքն է: Այս լուսավոր տոնին (իսկ այսօր Մարիամ Աստվածածնի վերափոխման օրն է) ես կաղոթեմ մոռացվածների համար։ Աստվածամորը կխնդրեմ մեր բանտարկյալների համար, հանգստություն կխնդրեմ անմեղ զոհերի համար։ Կխնդրեմ վերադարձնել մարդկանց հիշողությունը՝ միակ բանը, որը նախիրը հասարակություն է դարձնում»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
18:25 Wildberries-ի վաճառողները բողոքում են անօդաչուների հարվածներից հետո աջակցության բացակայությունից և ցածր փոխհատուցումներից