Արտաքին 2 տարի առաջ - 13:59 18-08-2024

Ռոստովի մարզում ԱԹՍ-ի բեկորները դիզելային վառելիքի պահեստում հրդեհ են բռնկել

Ռուսաստանի հարավ-արևմտյան Ռոստովի մարզում խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները արդյունաբերական պահեստи դիզվառելիքի պահեստում, Տելեգրամում գրել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նա հայտնել է, որ հրշեջ ստորաբաժանումները հանգցնում են հրդեհը Պրոլետարսկի թաղամասում, և ավելացրել, որ զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանությունը գիշերը Բելգորոդի, Կուրսկի և Ռոստովի երկնքում որսացել է ուկրաինական հինգ անօդաչու թռչող սարք։ Կիևը սովորաբար չի մեկնաբանում անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հաղորդագրությունները:

Իր հերթին, Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն օգոստոսի 18-ին հայտարարել է, որ Ռուսաստանն այս ամիս իր երրորդ բալիստիկ հրթիռն է արձակել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ:

Նա հավելել է, որ այնուհետև ռուսական զորքերը թևավոր հրթիռ են արձակել Կիևի ուղղությամբ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Կիևի, Սումիի և Պոլտավայի շրջաններում ընդհանուր առմամբ ութ անօդաչու թռչող սարք և հինգ հրթիռ են կործանել։

Պոպկոն ասել է, որ Կիևում զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դարձել է մոտ 7 միլիոն ուկրաինացիների իրենց տները լքելու պատճառ: Ռուսական հարվածների հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից