Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 20:12 23-06-2026

ՌԴ-ն դիտարկում է երկրից դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հարցը

ՌԴ կառավարությունը դիտարկում է դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքի հարցը․ այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը վառելիքի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ․ գրում է «Коммерсантъ»-ը:

Նա նշել է, որ նավթավերամշակման գործարաններն աշխատում են «ամբողջ հզորությամբ», որոշ գործարանների նորոգման գրաֆիկները կրճատվել են, իսկ մի քանի պլանային նորոգումներ հետաձգվել են։

Ըստ լրատվամիջոցի՝ վերջին շաբաթվա ընթացքում պրոպան-բութանի բորսայական գները բարձրացել են 30%-ով՝ ամենաբարձրը 2024 թվականի աշնանից ի վեր։ Վառելիքի շուկայի աղբյուրն այս միտումը բացատրում է նավթավերամշակման որոշ գործարաններում չպլանավորված վերանորոգման աշխատանքների պատճառով առաջացած անհանգստությամբ։