Սեփական տուն, մեքենա, խոշոր կանխիկ գումար, 81 մլն դրամ եկամուտ․ Նարեկ Մկրտչյանի և ծնողների ունեցվածքը
copy image url

Սեփական տուն, մեքենա, խոշոր կանխիկ գումար, 81 մլն դրամ եկամուտ․ Նարեկ Մկրտչյանի և ծնողների ունեցվածքը

Ներքին 9 ամիս առաջ - 22:30 15-08-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Մկրտչյանի և վերջինիս հետ բնակվող իր ծնողների՝ Արշակ Մկրտչյանի և Նազիկ Զուռնաչյանի հայտարարագրերը։ Նարեկ Մկրտչյանը ամուսնացած չէ։

Հիշեցնենք, որ Նարեկ Մկտչյանը 2018-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, 2021-ի ապրիլի 29-ին նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, իսկ արդեն օգոստոսի 2-ին՝ նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Նարեկ Մկրտչյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 սեփական տուն՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերվել 1956 թվականի հունիսի 25-ին։ Տարեվերջին սեփական տունը պահպավել է։

Որպես շարժական գույք՝ Մկրտչյանը հայտարարագրել է 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Մկրտչյանն անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Արսալեդա» ՍՊԸ-ից ունեցել է 54․297․214 դրամի փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 11․741․777․1 դրամ, տարեվերջին՝ 7․850․927 դրամ։ Որպես կանխիկ դրամ՝ տարեսկզբին նա հայտարարագրել է 4․220․000 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 3․500․000 դրամի։

Նարեկ Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 81․793․701 դրամ, որից 21․580․090 դրամը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, 3․269․589 դրամ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանից ստացած աշխատավարձն է, 3․003․980 դրամը՝ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ, 49․855․680 դրամը՝ Արարատ բանկից ստացած փոխառությունն է, իսկ 4․084․362 դրամ էլ նա հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից։

Մկրտչյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47․697․785․560 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 5․490․000 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Նախարարի հայրը՝ Արշակ Մկրտչյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է Փարաքար համայնքում գտնվող սեփական տուն, որին նույնպես նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Բացի այդ, նա տարվա ընթացքում Շիրակի մարզի Արթիկ համայնքում 1․000․000 դրամով գնել է մի հողամաս, որին նա տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին ինչպես սեփական տունը, այնպես էլ հողմասը պահպանվել են։

Վերջինս շարժական գույք՝ ավտոմեքենա, չի հայտարարագրել, դատարկ են եղել նաև վերջինիս բանկային հաշիվները։

Հատկանշական է, որ նախարարի հայրը բավականին խոշոր կանխիկ միջոցների է տիրապետում։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզին եղել է 1․000․000 դրամ, 36․500 դոլար և 5000 եվրո, տարեվերջին՝ 834․000 դրամ և 5000 եվրո։

Նարեկ Մկրտչյանի հայրը ոչ մի եկամուտ չի հայտարարագրել։

Նախարարի մայրը՝ Նազիկ Զուռնաչյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միայն Փարաքար համայնքում գտնվող սեփական տունը։

Զուռնաչյանը նույնպես շարժական գույք՝ ավտոմեքենա, ինչպես նաև անկանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել, սակայն իր ամուսնու նմանությամբ նա նույնպես բավականին խոշոր կանխիկ միջոցների է տիրապետում․ տարեսկզբին նա ունեցել է 13․000․000 դրամ և 25․000 դոլար, տարեվերջին՝ 12․000․000 դրամ և 25․000 դոլար։

Նարեկ Մկրտչյանի մայրը նույնպես ոչ մի եկամուտ չի հայտարարագրել։




Ամենից շատ դիտված

13:28 Դիշովկեն իսան չի դառնա․ Նինա Կարապետյանց
23:55 Ապշում եմ, որ հոգևորականները մոմավառության համար արդարանում են 150 հազար մարդու ընտանեկան մոմերը հանգցրած վարչախմբի առաջ
18:44 Երեխաների վաճառքի գործը և Ռիտա Սարգսյանի անվան հիշատակումները. մոռացված քրեական պատմություն
15:49 Մայր Աթոռը պետք է դատի տա․ կոնկրետ մեղադրանք է հնչել․ Բագրատ Սրբազան
12:20 Եթե ժամերի ընթացքում Եկեղեցին չբանադրի և չնզովի այս զույգին, ուրեմն ընդունում է ասվածը․ Նաիրա Զոհրաբյան
22:49 Մանկության երազանքից մինչև երաժշտական ստուդիա
22:09 Արցախը քեշով տվեց, 5000 կյանք տարավ, Հայրենիքը դարձրեց լափաման, հիմա էլ մեր հավատն է պղծում և մնում հանդուրժված
15:23 Ամեն մեկին թվում է, թե ինքը մտքի տիտան է․ Աննա Հակոբյանը «դոսյե» է հավաքել
21:58 Ուժգին քամու հարվածից վնասվածքով ծնված փոքրիկը դուրս է գրվել ԲԿ-ից
23:31 Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ժողովրդի կամքով. Էդգար Ղազարյան