ԱՄՆ ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթեց Բրազիլիային և դարձավ օլիմպիական չեմպիոն
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերում ավարտվեց ֆուտբոլի կանանց մրցաշարը։ Եզրափակիչ խաղում հանդիպեցին Բրազիլիայի և ԱՄՆ-ի հավաքականները։ Թիմերը խաղացել են Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
Ամերիկացիները հաղթեցին նվազագույն՝ 1։0 հաշվով և 5-րդ անգամ նվաճեցին ՕԽ չեմպիոնի կոչումը։