Ներքին 2 տարի առաջ - 15:49 10-08-2024

Մեր հրաշք Դավիթը լքեց մեզ. Արմեն Մարտիրոսյան

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը գրել է.

«Մեր հրաշքը՝ Դավիթը, ժամեր առաջ լքեց մեզ:

Անչափ դժվար էր լսել էս շատ ցավալի լուրը: Բոլորիս կողմից արվեց ահնարինը, որ Դավիթն ապրի, բայց, ցավոք, հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց:

Ամեն երեխայի մահվան լուրը մեր թիմի համար անչափ մեծ ցավ ա, աննկարագրելի էմոցիաներ, վստահ եմ՝ բոլորիդ համար, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ էս ամենը նույնպես կյանքի անբաժանելի մի մասն ա կազմում, ու մեծ թվով ապաքինված երեխաների կողքին նաև նման ծանր կորուստներ ենք ունենալու:

Անչափ շնորհակալ ենք հայ ու բելառուս բժիշկներին ու մեծաթիվ աջակիցներին՝ հոգատարության համար: Անսահման համբերություն եմ մաղթում ծնողներին ու հարազատներին, բոլորիս:
Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, եղբայր»:
Հիշեցնենք, որ օրերս՝ Դավիթի ծննդյան օրը, իրականացվել է սրտի փոխպատվաստումը: Վիրահատությունը լավ էր անցել, Դավիթն իրեն լավ էր զգում:
2023-ի ապրիլին Դավիթի մոտ ի հայտ եկան շնչառական խնդիրներ։ Հետազոտությունները պարզեցին, որ նրա մոտ առկա է սրտամկանի հիվանդություն՝ դիլատացիոն կարդիոմիոպաթիա՝ սրտի կծկողական ֆունկցիայի խիստ իջեցմամբ:

Դավիթը 16 տարեկան էր:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա