Ութ ամիս տևած մշակումներից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Երևանի քաղաքապետից ունեինք հստակ հանձնարարական․ մշակել այսօրվա օրենսդրությանը համապատասխան գլխավոր հատակագիծ, որպեսզի օրենքի հետ հակասությունն այլևս վերանա։
Այսօրվա գործող օրենսդրությամբ շատ հստակ ձևակերպվում է, թե գլխավոր հատակագիծն ինչ է իրենից ներկայացնում։
Կատարեցինք որոշակի փոփոխություններ։ Ավարտել ենք մշակման աշխատանքները»,- հայտարարել է «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը։