Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:02 08-08-2024

ՀՀ քաղաքացին նոր անձնագիր և նույնականացման քարտ կստանա. ՆԳ փոխնախարար

Հայաստանում նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման գործընթացը կմեկնարկի հաջորդ տարվա մարտից, երբ արդեն հայտնի կդառնա մրցույթը հաղթած ընկերությունը։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Նախագիծը վերաբերում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով ՀՀ քաղաքացիներին նոր ձևաչափով նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր տրամադրելու ծրագրի իրականացմանը։ Այս նախագծով կարգավորվում են արդեն երկրորդ բուն մրցութային ձևաչափին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան ավելի որակյալ իրականացնել գործընթացը և ընտրել լավագույն մատակարարին, որը կկարողանա ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի մեկնարկին նախ շուկայի ուսումնասիրություն է իրականացվել՝ հասկանալու, թե ինչ մատակարարներ կան և ինչ առաջարկներ կարող են տրամադրել։ Դրա հիման վրա ձևավորվել է ծրագիրը և առաջին փուլը, որտեղ ընտրվել են որակավորված թեկնածուներին եղել է որակավորման պահանջների համապատասխանության փուլը։ «Դրա շրջանակներում ունեցել ենք միջազգային 5 առաջատար ընկերությունների հայտավորումներ, որոնք բիոմետրիկ անձնագրերի, նույնականացման քարտերի օգտագործման համակարգի ոլորտում ունեն բավական հարուստ փորձառություն»,-նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ որակավորման փուլում դուրս են բերել այն ընկերությանը, որը ծայրից ծայր ձևաչափով իրականացրել է նույնականացման բիոմետըրիկ համակարգի ներդնում․ «5 ընկերություններից որոկավորվել են 3 արտասահմանյան ընկերություն՝ երկու գերմանական և մեկ ֆրանսիական։ Ներկայում բանակցությունների փուլն է, և իրենց կողմից կա առաջարկ երկարաձգել խնդիրների և առաջարկների քննարկման փուլը, որպեսզի ՆԳՆ-ն առաջարկի հարցումը ձևակերպի շատ ավելի գրագետ և վերջնական, որովհետև այն գործընթացի ամենակարևոր փուլն է, որտեղ սխալվելու հավանականություն չեն ունենալու»:

Ըստ Սարգսյանի՝ երեք ընկերությունները իրենց առաջարկները կներկայացնեն մինչև ընթացիկ տարվա ավարտը, հաղթողը կորոշվի հաջորդ տարվա մարտին, իսկ ծառայությունների մատուցման մեկնարկը նախատեսված է 2026 թվականի մարտին։

«2026 թվականի մարտին պատրաստ լինելու դեպքում միանգամից կտա ծառայությունների մատուցման մեկնարկը, բայց ուզում եմ, որ զգուշավորությամբ վերաբերվենք այս բոլոր ժամկետներին, քանի որ մրցույթի փուլում հնարավոր են բողոքարկումներ»,- ասաց նա:

Փոխնախարարը հավելեց, որ սա նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության տրամաբանության մեջ կարևոր հենասյունային ուղղություն է, իրենք անվտանգության այնպիսի կարևոր կանոներ են նախատեսում, որոնք կբավարարեն բարձր ստանդարտներին։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ