Ներքին 2 տարի առաջ - 19:00 07-08-2024

Հարկատուների գումարներով․ 36․8 մլն դրամ՝ Աղավնաձորի խմելու ջրի ցանցի հիմնանորոգման համար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է «Հարկատուների գումարներով» հրապարակումների շարքը, որի շրջանակներում ուսումնասիրում և իր ընթերցողներին է ներկայացնում պետական տարբեր գերատեսչությունների ու համայնքապետարանների կողմից կատարված գնումները, ֆիքսում, թե դրանք հատկապես որ ընկերություններից և ինչ պայմաններով են կատարվել։

Հատկանշական է, որ շատ հաճախ պետական գնումների համար երբեմն շռայլորեն մեծ գումարներ են հատկացվում, որը ոչ այլ ինչ է քան հարկատուների վճարած գումարների վատնում։ Որոշ դեպքերում այդ գնումներն այնքան անհիմն են լինում, որ դրանց նպատակահարմարությունը շատ դժվար է հիմնավորել։

Oragir.News-ը պարզել է, որ Ծաղկաձորի համայնքապետարանը հարկատուների վճարած գումարներից 36․891․000 դրամ է հատկացրել՝ Աղավնաձոր բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքների համար։ Գնումների գործընթացին մասնակցել է 7 ընկերություն, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Մինասայններ Շին» ՍՊՆ-ը։

Ընկերության ներկայացրած գնային հայտը կազմել է 36․891․000 դրամ, որից 30․742․500 դրամը հայտի արժեքն է առանց ավելացված արժեքի հարկի, 6․148․000 դրամը՝ ԱԱՀ-ն։

«Մինասայններ Շին» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է երեկ՝ օգոստոսի 6-ին։ Ընկերությունը պարտավորվել է խմելու ջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնել 160 օրացուցային օրվա ընթացքում։

Նշենք, որ «Մինասայններ Շին» ՍՊԸ-ն գրանցված է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։

Մասնագետների պնդմամբ՝ 1 բնակավայրի խմելու ջրի ցանցի հիմնանորոգման աշխատանքների համար 36․891․000 դրամը չափազանց բարձր գին է։ Սա հարկատուների վճարած գումարների վատնման հերթական օրիանակն է, որը եթե տեղի ունենար նախկինում, ապա կարժանանար ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների խիստ քննադատությանը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել