Ներքին 1 տարի առաջ - 14:00 06-08-2024

ՔՊ-ի հաջորդ պատգամավորը․ ում կհասնի Գուրգեն Արսենյանի վայր դրած մանդատը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դիմել է Ալեն Սիմոնյանին՝ խնդրելով դադարեցնել իր պատգամավորական լիազորությունները։ ԱԺ-ից արդեն ստացել են Գուրգեն Արսենյանի կողմից ներկայացված դիմումը՝ պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին։

Եթե մեկ շաբաթվա ընթացքում Արսենյանը հետ չվերցնի իր դիմումը, ապա Ալեն Սիմոնյանը պետք է հայտարարությամբ հանդես գա, որից հետո ՔՊ-ական պատգամավորի լիազորությունները դադարեցված կհամարվեն։

Գուրգեն Արսենյանի լիազորությունների դադարեցումից հետո վերջինիս մանդատը կհասնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Արմենուհի Ղազարյանին։ Վերջինս այժմ Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում:

Oragir.News-ը փորձեց Արմենուհի Ղազարյանից ճշտել՝ վերջինս վերցնելո՞ւ է իր պատգամավորական մանդատը, թե՞ ոչ, սակայն մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել։ Կապ հաստատեցինք նաև Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ), որտեղից մեզ նշեցին, որ Ղազարյանն այս պահին արձակուրդում է գտնվում և չի կարող մեր հարցերին պատասխանել։

Նշենք՝ տևական ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գուրգեն Արսենյանն առաջիկայում նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։ Շաբաթներ առաջ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան է ունենալու, ում թեկնածությունն արդեն ներկայացված է, և հայկական կողմը սպասում է նրա հաստատմանը։

Oragir.News-ն այսօր Գուրգեն Արսենյանից փորձել էր ճշտել՝ վերջինս արդեն նշանակվե՞լ է դեսպանի պաշտոնում, սակայն վերջինս հրաժարվել էր պատասխանել մեր հարցին՝ նշելով, որ զբաղված է, չի կարող խոսել։






Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել