Արտաքին 2 տարի առաջ - 15:40 05-08-2024

Իրանը մտադիր չէ մեծացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում. Իրանի ԱԳՆ

Իրանը դեմ է տարածաշրջանում հակամարտություն հրահրելուն, սակայն իսրայելական կողմը պետք է պատասխան տա իր արածի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քենանին։

«Իրանը ձգտում է կայունություն հաստատել տարածաշրջանում, բայց դա տեղի կունենա միայն ագրեսորին պատժելու և սիոնիստական ​​ռեժիմի արկածախնդրության դեմ զսպող միջոցներ ստեղծելու դեպքում»,- ասել է Քանանին՝ հավելելով, որ Թեհրանի գործողություններն անխուսափելի են։

Իրանցի պաշտոնյան ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել աջակցությունն Իսրայելին՝ ասելով, որ միջազգային հանրությունը չի կատարել տարածաշրջանում կայունություն ապահովելու իր պարտականությունը և պետք է աջակցի «ագրեսորի պատժին»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին էլ կրկնել է սպառնալիքը՝ «Իսրայելը պատժվելու է իր ժամանակին»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան