Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:03 03-08-2024

«Է, թող ամուսնանան», «Որ տուն չունեն, ո՞նց ամուսնանան». Փաշինյանի և ոսկեպարցիների զրույցը

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով երկրորդ օրն է՝ Տավուշի մարզում է։

«Ոսկեպարցիներն ակնկալում են «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության»՝ 16 միլիոնների ծրագրի շարունակություն»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը և հրապարակել տեսանյութ։

Տեսանյութից պարզ է դառնում, որ Ոսկեպարում Փաշինյանը կրկին խոսել է «16 միլիոնի ծրագրից» օգտվելու անհրաժեշտության մասին և մեղադրել գյուղացիներից, որ պակաս ոգևորվածություն են ցուցաբերում այս ծրագրի նկատմամբ: Ի պատասխան գյուղացիներն առաջարկել են, որ տարիքային շեմը` գումարային մինչև 75 տարի, հանվի:

-Ինչո՞ւ հանվի,- առարկեց Փաշինյանը:

-Որ ծնողները կարողանան իրենց երեխաների համար տուն կառուցեն:

-Է թող երեխեքը կառուցեն:

-Որ չեն ամուսնացել, ո՞նց կառուցեն:

-Է, թող ամուսնանան,- պատասխանեց Փաշինյանը:

-Որ տուն չունեն, ո՞նց ամուսնանան,- հակադարձեցին գյուղացիները:

-Կարճ ասած` կմտածենք,- խոստացավ Փաշինյանը:

Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ գյուղացիների համար ավելի լավ լինի,գյուղը զարգանա:
«Մենք կարող ենք բերել էս տները նորոգել, ոսկեջրել, բայց գյուղը շարունակի անկում ապրել։ Մեկը պետք է գա, հյուրատուն դնի, բիզնես դնի, ժողովրդի խանդն էլ շարժվի»,– ասաց նա։

Ոսկեպարի գյուղապետ Իշխան Աղբալյանի դիտարկմանը, թե իրենց մոտ այդպես էլ ներդրումների նպատակով ոչ ոք չեկավ, ՀՀ վարչապետը պատասխանեց.
«Դե, որովհետև մեր մի շարք գործընկերների աջակցությամբ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը սարքեցիք Հիրոսիմա և Նագասակի, էլ ոչ մեկը մոտ գալ չէր ուզում։ Անունը լսում էին, ձեռքերը դող էր ընկնում»։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
18:41 Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
18:24 Արտառոց դեպք՝ Էջմիածնում. քոլեջի ուսանողուհին դանակով հարվածել է ավագ դպրոցի աշակերտուհուն
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին