Արտաքին 1 տարի առաջ - 22:21 02-08-2024

Բայդենը զգուշացրել է Նաթանյահուին, որ նոր էսկալացիայի դեպքում հույս չունենա ԱՄՆ օգնության վրա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մասնավոր կերպով Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուից պահանջել է դադարեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և անմիջապես սկսել քննարկել պատանդներին ազատելու և հրադադարի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը: Այս մասին Axios-ին է հայտնել են ԱՄՆ-ի երկու պաշտոնյա։

Նշվում է, որ Բայդենը և նրա օգնականները խորապես հիասթափված են Բեյրութում և Թեհրանում իսրայելական սպանությունների հետևանքներից, որոնք տեղի են ունեցել վերջին չորս տարվա ընթացքում Նաթանյահուի Սպիտակ տուն առաջին այցից մեկ շաբաթ անց:

«Ամերիկացի պաշտոնյաները չեն սգում «Հեզբոլլահի» բարձրագույն ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրի մահը, որը մասնակցել է 1983 թվականին Բեյրութում 241 ԱՄՆ ծովային հետևակայինների սպանությանը, կամ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահը: Բայց նրանք կարծում են, որ Նաթանյահուն Բայդենին չի իրազեկել սպանությունների իր ծրագրերի մասին:

Աղբյուրները Axios-ին հայտնել են, որ Բայդենը զանգահարել է Նաթանյահուին` քննարկելու ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական նախապատրաստությունը Իրանի և «Հեզբոլլահի» պատասխան գործողությունների դեպքում և հասկացնելու, որ ինքը դժգոհ է Նաթանյահուի գործողություններից:

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ Բայդենը բողոքել է Նաթանյահուին, որ նրանք դեռ անցյալ շաբաթ Օվալաձև աշխատասենյակում խոսել են պատանդների հետ կապված գործարքի հասնելու մասին, բայց փոխարենը Նաթանյահուն սպանություն է կազմակերպել Թեհրանում:

«Բայդենը Նաթանյահուին ասել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումը, սակայն դրանից հետո նա ակնկալում է, որ Իսրայելի կողմից հետագա էսկալացիա չի լինի»,- ընդգծում է պարբերականը։ Բայդենը նաև զգուշացրել է Նաթանյահուին, որ նոր էսկալացիայի դեպքում նա չպետք է հույս դնի ԱՄՆ օգնության վրա, հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից