Ներքին Հարցում 2 տարի առաջ - 19:50 02-08-2024

Հերթը ձգվում է 3 ամիս, հասարակ հարց չեն կարողանում լուծել․ հարցում՝ անձնագրայինների մասին

Անձնագրայինների օպտիմալացման ու մի շարք ծառայությունների թվայնացման մասին օրենքի փոփոխությունից հետո անձնագրայիններում «թեժ մարտեր» են։

Միգրացիայի ծառայությունում վարչապետ Փաշինյանին այս տարվա փետրվարին պատմեցին անձնագրայինների օպտիմալացման ու մի շարք ծառայությունների թվայնացման մասին։ Անձնագրային 14 բաժիններ արդեն փակվել են, որոնց թվում է Չարենցավանի անձնագրայինը։ Հիմա չարենցավանցիները տարբեր փաստաթղթային հարցերի համար հասնում են Հրազդան և ընկնում Հրազդանի անձնագրայինի հերթերի մեջ։ Այնինչ՝ Փաշինյանը հենց նույն քննարկման ժամանակ ասել էր՝ եթե օպտիմալացման պրոցեսում մինչև թվայնացման գործընթացների մեկնարկը խնդիրներ լինեն, շրջիկ գրասենյակներ կլինեն բոլոր մարզերում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներից հետաքրքրվել՝ գո՞հ են անձնագրայինների աշխատանքից։

Հարցվածների մի մասը պատասխանեց, որ երկար ժամանակ չի այցելել անձնագրային բաժին։ Քաղաքացիների մեծ մասը, սակայն, դժգոհեց անձնագրայիններում գոյացող հերթերից։

«Դեռ առայժմ չեմ գործակցում, բայց էդ հերթերի կուտակումը՝ դժգոհ եմ»,- պատասխանեց մի կին։ «Մենք ոչ մի բանից գոհ չենք»,- ասաց մեկ այլ քաղաքացի։ «Պիտի կազմակերպեն աշխատանքը, հասարակ հարց ա՝ չեն կարողանում կազմակերպեն»,- պատասխանեց անցորդներից մեկը։ «Գիտեմ, հերթեր են, ամեն ինչ լա՞վ է, մենակ էդ հե՞րթն էր»,- նշեց քաղաքացիներից մեկը։ «Առհասարակ՝ ուշացնում են, երկար ժամկետ են պահանջում, որպեսզի ձևակերպվի ամեն ինչ, և ժողովուրդը ստիպված է մեկ այլ շրջան գնալ, որտեղ ավելի քիչ են հերթեր լինում»,- պատասխանեց մի կին։ «Ուզում էի գրանցում անեի մեր տան վրա, շատ մեծ բարդություններ սկսվեցին, հերթը հասնում էր երեք ամիս հետո։ Թե ոնց են էդ տիպի աշխատում, չգիտեմ։ Շատ ցավալի ա, կուզենայինք, որ ամեն ինչ արագ լիներ»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ «Գոհ եմ, ինչի չէ»,-պատասխանեց տարեց մի կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը