Մամուլ 2 տարի առաջ - 08:11 01-08-2024

ՔՊ-ն փորձում է խուսափել «թեժ աշնանից». Ժողովուրդ 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ որքան էլ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե որեւէ կերպ չեն «վախենում» ընդդիմության պայքարից, փողոց դուրս եկող ժողովրդից, միեւնույնն է՝ իրենց ներսում շատ մտահոգ են: Ըստ մեր աղբյուրների՝ տեւական ժամանակ է՝ ՔՊ-ն քննարկում է այն հարցը, թե ինչ կարելի է սպասել սեպտեմբերին, քանի որ, մեր տեղեկությունների համաձայն, Բագրատ սրբազանն ասել է, որ սեպտեմբերի 10-ից սկսած՝ թեժ աշուն է սպասվում։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկել են, թե ինչ է պետք սպասել խոստացված «թեժ աշնանից», քանի որ նույն ժամանակահատվածում սկսվում են Ազգային ժողովի աշխատանքները։ Հիմա քայլեր, միջոցներ են ձեռնարկում ամեն բան այնպես կազմակերպելու, որ իրենց աշխատանքը աշնանը չխաթարվի, քանի որ Բագրատ սրբազանին հաջողվում էր փողոցներ փակել, այդ թվում՝ նաեւ Ազգային ժողովի մուտքերը, չնայած այն բանին, որ ոստիկանությունը փորձում էր ապահովել բնականոն աշխատանքը։

Իշխանությունն այդ մտավախությունն ունի եւ ձեռնարկում է քայլեր՝ վատ իրավիճակում չհայտնվելու համար։

Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ այն իրավիճակն էր ստեղծվել, որ լուսաձայնային նռնակներ կիրառեցին՝ շարժման մասնակիցներին ցրելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ

Ձեզ գուցե հետաքրքրի