Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 23-02-2023

Էրդողանը հակված է ընտրություններն անցկացնել մայիսի 14-ին. նա չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե փորձում է խուսափել ընտրություններից. Reuters

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկել են այս տարի երկրում կայանալիք համապետական ընտրությունների կազմակերպման հարցը։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի իշխող կուսակցությունում իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո ընտրությունների ժամկետի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Հրապարակման համաձայն՝ Էրդողանը նախատեսում է հավատարիմ մնալ նախագահական և խորհրդարանական ընտրությունները մայիսի 14-ին անցկացնելու իր նախնական որոշմանը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ընտրությունները հետաձգելու դրական և բացասական կողմերը։ Նրանց խոսքով՝ Էրդողանը նախատեսում է երկու ավերիչ երկրաշարժերից հետո արագացնել վերականգնողական աշխատանքները և հավատարիմ մնալ ավելի վաղ իր կողմից սահմանված ընտրությունների ժամանակացույցին։

Միևնույն ժամանակ գործակալության աղբյուրները հայտնում են, որ չնայած հանդիպմանը որոշում է կայացվել ընտրությունները մայիսի 14-ին անցկացնել, այնուամենայնիվ հունիսի 18-ի տարբերակը նույնպես օրակարգում է։

«Նախագահ Էրդողանը և «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնյաները որոշել են հավատարիմ մնալ նախապես սահմանված ​​մայիսի 14-ին։ Սակայն վերոհիշյալ հանդիպման ժամանակ նշվել է, որ հունիսի 18-ին վերադառնալու հնարավորությունը դեռևս սեղանին է»,- ասվում է հոդվածում։

«Արդարություն և զարգացում» կուսակցության աղբյուրների նշել են, որ ընտրությունների հետաձգումը և երկրաշարժերի առաջնահերթությունը ժամանակ կխնայի ճգնաժամի լուծման համար՝ հավելելով, որ Էրդողանը վերակառուցման աշխատանքների արագ մեկնարկը և ընտրական օրացույցին հավատարիմ մնալը որպես ուժի նշան է հարամում

Աղբյուրները նշում են, որ ընտրությունների հետաձգումը և երկրաշարժերի առաջնահերթությունը ժամանակ կխնայեն ճգնաժամի լուծման համար՝ հավելելով, որ Էրդողանը վերակառուցման աշխատանքների արագ մեկնարկը և ընտրական օրացույցին հավատարիմ մնալը համարում է որպես ուժի նշան։ Միևնույն ժամանակ նա չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե փորձում է խուսափել ընտրություններից։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն իսկզբանե նախատեսված էին 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Էրդողանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ հնարավոր է դրանք կայանան մայիսի 14-ին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Նրա խոսքով՝ վերջնական որոշումը պետք է կայացվի մարտի 10-ին, երբ ինքը կստորագրի համապատասխան հրամանագիրը։ Էրդողանը նշել էր, որ իր կառավարությունը խորհրդարանին կառաջարկի ընտրությունների ամսաթիվ սահմանել մայիսի 14-ին, իսկ եթե խորհրդարանը մերժի առաջարկը՝ ինքը կցրի խորհրդարանը և արտահերթ ընտրություններ կնշանակի։


Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան