Ներքին 1 տարի առաջ - 14:17 31-07-2024

Fastex-ը հովանավորել է ՔայլՏեք-ի կողմից կազմակերպված «MetaGait: Cyber FootBall» մրցույթը․ տեսանյութ, լուսանկարներ

Ֆասթեքսը հովանավորել է հուլիսի 26-ին Sevan Startup Summit 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հաշմանդամային կիբերսպորտի «Metagait: Cyber Football» մրցույթը, որի կազմակերպիչն էր «ՔայլՏեք»-ը:

Ֆասթեքսի աջակցությամբ ձեռք է բերվել նորարարական MetaGait նեյրովերականգնողական սարքը, որը թույլ է տալիս մի քանի օգտագործողների խաղալ մեկ միջավայրում: Սարքի շնորհիվ խաղացողները, կատարելով քայլքի իմիտացիա, հայտնվել էին վիրտուալ իրականություն և մրցել միմյանց դեմ՝ ֆուտբոլի ձևաչափով։

«Քայլ թեք» ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգիսյանը, կարևորելով խաղերի իրականացումը, նշել է, որ ապագայում դրանք վերածվելու են մեծ մրցաշարերի համաշխարհային մակարդակով․

«Արդեն երկրորդ տարին է, որ նման մրցույթ ենք իրականացնում, ու սա շատ կարևոր նախադեպ է հատկապես ֆուտբոլի պարագայում, որն աշխարհում մարդկանց մեծ մասի սիրելի խաղերից է։ Երբ սկսեցինք ֆուտբոլի խաղի ստեղծման աշխատանքները, բոլորի մոտ մեծ ոգևորություն էր, հատկապես` սարքն օգտագործողների մոտ», - ասել է նա։

Մրցույթին մասնակցել են 6 անձինք՝ երկու թիմերով։ Նախատեսված էր հաղթող թիմին պարգևատրել 900.000 դրամին համարժեք FTN-ով, իսկ պարտվող թիմին՝ 300.000 դրամին համարժեք FTN-ով: Մրցույթի ավարտին, սակայն, թիմերը որոշել են հավասարապես բաշխել ֆոնդը՝ յուրաքանչյուր մասնակցին տրամադրելով 200.000-ական ՀՀ դրամին համարժեք FTN-ներ:

Այս համագործակցությամբ Ֆասթեքսը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ձևավորելու տեխնոլոգիապես զարգացած հասարակություն, որտեղ բոլորը կարող են ունենալ հավասար հնարավորություններ՝ անկախ սահմանափակումներից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի

Ձեզ գուցե հետաքրքրի