Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 19:00 30-07-2024

Թուրքի հետ չի եղել հաշտություն, չի էլ լինելու՝ թուրքը մնում ա թուրք․ հարցում

Երկու տարվա դադարից հետո այսօր հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանին։ Սա թվով 5-րդ հանդիպումն է։
2022-ի հուլիսին Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար: Պայմանավորվածությունից 2 տարի անց՝ այս հունիսին Ռուբինյանը հայտարարել էր, որ Անկարայի քայլերը չի տեսնում:

2023-ի նոյեմբերին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ակնկալիքով, հայկական կողմն ավարտեց Մարգարայի անցակետի վերանորոգումը, որի համար Երևանը 1 մլրդ դրամ ծախսեց։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը այցելել էր անցակետ՝ տեղում ստուգելու ենթակառուցվածքները։ Թուրքական կողմը չի հայտնել՝ արդյոք պատրա՞ստ է սահմանային իր անցակետը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում ու քաղաքացիներին հարց ուղղել, թե ի՞նչ ակնկալիք ունեն հայ-թուրքական այսօրվա երկկողմ հանդիպումից։

Հարցվածների մեծ մասը պատասխանեցին, որ որևէ ակնկալիք չունեն, դրան զուգահեռ որոշ քաղաքացիներ պատասխանեցին, որ սահման բացելը վատ չէ, հավելելով՝ սակայն վստահություն չունեն։

«Ոչ մի ակնկալիք, կործանման ա գնում էս երկիրը»,- վրդովված պատասխանեց մի կին։ «Թուրքերին հավատալ չի կարելի»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։ «Իմ կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ Թուրքիան ոչ մի լուրջ քայլ չի անելու, մինչև չկնքվի «խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ «Էդ թուրքի հետ չի եղել հաշտություն, չի էլ լինելու։ Թուրքը մնում ա թուրք, նրանք սելջուկներ են։ Ինչքան թափթփուք կա՝ իրենք են ղեկավարում Հայաստանը, դրանց պիտի արմատախիլ անել»,- զայրացած պատասխանեց տարեց անցորդներից մեկը։ Ի հակադրում նրանց, մեկ այլ կին պատասխանեց․ «Ես լավատես եմ, կարծում եմ ամեն ինչ լավ կլինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում