Ներքին 2 տարի առաջ - 17:13 30-07-2024

Հնդկաստանից Հայաստան եկածների 25 տոկոսն արդեն մեկնել է երկրից, մնացել է 11 հազար հոգի

Ներգնա տուրիզմի թվերն ավելի ցածր են նախորդ տարվա համեմատ, մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Ունեինք դրսից Հայաստան եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրության համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Դա վերաբերում է ոչ միայն բարձր կվալիֆիկացիա ունեցող մարդկանց, այլ նաև՝ ցածր։ Երեկ նայում էինք թվերը. Հնդկաստանի եկած քաղաքացիների 25 տոկոսի չափն արդեն Հայաստանում չէ, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին»,-ասաց Մարտին Գալստյանը։

Նա նշեց, թե խոսքը 2023 թվականի սկզբից սկսած եկած հնդիկների մասին է։

«Ունեինք 17 հազար հոգի։ Մեր վերջին դիտարկումներով՝ այս պահին Հայաստանում գտնվողները 11 հազար հոգի են»,-ասաց ԿԲ նախագահը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
20:05 Արսեն Գևորգյանի մահը դարձավ անչափ ցավալի կnրուստ․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից
19:47 Ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում․ մասնակիցների թվում են մայրն ու որդին՝ մի կողմից, 87-ամյա պապիկը որդիների և թոռան հետ՝ մյուս կողմից
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
20:44 Ճանճ՝ «Ամասիայի» պանրի մեջ. ինչպես ընտրել անվտանգ սնունդ, երբ խանութների հանդեպ վստահությունը կորչում է
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում