Թուրքական վերջնագրից հետո հայ-թուրքական հանդիպումը զիջում է թուրքերին
copy image url

Թուրքական վերջնագրից հետո հայ-թուրքական հանդիպումը զիջում է թուրքերին

Ներքին 10 ամիս առաջ - 20:00 29-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ավելի քան 2 տարվա դադարից հետո վաղը՝ հուլիսի 30-ին, հայ-թուրքական սահմանին տեղի կունենա հարաբերությունների կարգավորման հարցով երկու երկրեների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հինգերորդ հանդիպումը։

Նախքան սա Ռուբինյանն ու Քըլըչը չորս հանդիպում էին ունեցել՝ առաջինը Մոսկվայում, հաջորդները՝ Վիեննայում։ Նրանց հինգերորդ հանդիպումը պետք է կայանար 2022-ի սեպտեմբերին, սակայն այն չեղարկվեց 2022-ի սեպտեմբերի 13/14-ի ադրբեջանական լայնածավալ ներխուժման հետևանքով։ Այս ձևաչափով նրանց վերջին հանդիպումը կայացել էր 2022-ի հուլիսի 1-ին, որի ընթացքում կողմերը պայմանավորվել էին ցամաքային սահմանն ամենասեղմ ժամկետներում բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն դրա իրականացման հարցում առ այսօր առաջընթաց չկա։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Նելլի Մինասյանը նշեց, որ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի։ Նա կարծում է, որ սա Հայաստանի հերթական զիջումն է Թուրքիային․ «Ըստ էության՝ թուրքական կողմն էր առաջարկել առանձին հանդիպումներ ունենալ՝ Հայաստանում, կամ Թուրքիայում, ինչը վաղվա հանդիպումը նախատեսում է․ սկզբում հայկական կողմում, այնուհետև՝ թուրքական»։



/Նելլի Մինասյան, թյուրքագետ/

Թյուրքագետը նշում է՝ այս հանդիպումից առավել ակնկալիքը կարող է լինել այն, որ երկու երկրների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից գոնե մեկը կկատարվի։ Նա ավելի հակված է կարծել, որ դա կլինի հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։

«Ես կարծում եմ, որ Թուրքիան դեռևս շարունակում է այս գործընթացում ավելի շատ իմիտացիա անել, քանի որ իր ներկայացրած գլխավոր պահանջներից ոչ մեկը չի կատարվել»,- նշեց նա։

Oragir.News-ի ճշտող հարցին, թե խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասի՞ն է՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ ոչ միայն «Զանգեզուրի միջանցք»-ի, այլ նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման։

«Ես միայն «Զանգեզուրի միջանցք»-ի մասին չեմ խոսում, ես առաջին հերթին խոսում եմ Ադրբեջան-Հայաստան գործընթացում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 ապրիլից՝ այն բանից հետո, երբ հայկական զորքերն ազատագրեցին Քարվաճառի շրջանը։ Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհը մի քանի ժամով բացվեց միայն նախորդ տարվա փետրվարին, երբ հայկական բեռնատարները օգնություն էին տանում երկրաշարժից տուժած աղետի գոտի:

Ամենից շատ դիտված

15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
12:00 Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
14:06 «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ
13:37 Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին
11:10 Զինվորներին տրվում է խոզի խորոված, հաճար, սպաս ու լոբով ճաշ. շահագործվել է ևս մեկ նոր ճաշարան
22:30 Նիկոլն անհավատ, սրբություն չունեցող մասոն ա, դրա համար հարձակվում ա եկեղեցու վրա. հարցում
22:14 Հենրիխ Մխիթարյանը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը․ Յուրի Ջորկաեֆ
09:41 Շնորհավոր, քեռի Նիկոլ. քաղաքացիների յուրօրինակ «շնորհավորանքը» Փաշինյանի ծննդյան կապակցությամբ
09:57 ՌԴ Բրյանսկի մարզում կամուրջը փլուզվել է մարդատար գնացքի վրա. կան զոհեր