Սեփական տուն, 25 մլն դրամ եկամուտ, խոշոր փոխառություններ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
copy image url

Սեփական տուն, 25 մլն դրամ եկամուտ, խոշոր փոխառություններ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին 10 ամիս առաջ - 21:00 29-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուշադրությամբ ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք վերջիններս ամեն տարի մայիսին ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի և նրա կնոջ հայտարարագրերը, ովքեր նույնպես 2018-ի իշխանափոխությունից հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանը 2018-ի իշխանափոխությունից հետո նշանակվել է փոխարտգործնախարար, 2019-ի հունվարից նա եղել է ԱԺ պատգամավոր, նախագահել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, իսկ 2021-ի օգոստոսին ՔՊ-ի կողմից ընտրվել ԱԺ փոխնախագահ։

2021-ի դեկտեմբերից Ռուբինյանը նշանակվել է հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, իր թուրք գործընկեր Սերդար Քըլըչի հետ 4 հանդիում ունեցել, 5-րդ հանդիպումն էլ կկայանա վաղը՝ հայ-թուրքական սահմանին՝ ավելի քան 2 տարվա դադարից հետո։


Որպես անշարժ գույք Ռուբեն Ռուբինյանը հայտարարագրել է 1 սեփական տուն իր հողամասով և տնտեսական շինություններով, որին վերջինս փաստացի տիրապետում է 90 օրից ավելի։ Սեփական տունը գտնվում է Երևան քաղաքում։

Ռուբինյանը 47․900․000 դրամ փոխառություն ունի «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ում։

Վերջինիս կանխիկ դրամ չի հայտարարագրել, իսկ նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 17․443․607 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 10․396․107 դրամ։

Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտները կազմել են 17․483․138 դրամ, որից 14․051․970 դրամը Ազգային ժողովի ստացած աշխատավարձն, իսկ 2․860․357 դրամը և 570․811 դրամը վերջինս ներկայացրել է որպես այլ եկամուտ՝ համապատասխանաբար ՀՀ ֆինանսների նախարարությունից և Ինեկո բանկից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 32․057․390 դրամ։

Ռուբինյանն իր եկամուտներից 3․609․334 դրամ հատկացրել է վարկի մարման վճարումներին, 11․406․050 դրամ՝ անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։
Բացի այդ վերջինս 1 մլն դրամը գերազանցող՝ 2․459․000 դրամ ծախս է կատարել, որի նպատակը հայտարարագրում չի նշվում։

Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզին եղել է 579․958.9, որը տարեվերջին մի փոքր աճել է՝ հասնելով 736․289 դրամի։ Տարսկզբին նա հայտարարագրել է նաև 200․000 դրամ, իսկ տարեվերջին 2․850․000 դրամ և 900 դոլար։

Մարիամ Հաջի-Հակոբյանի տարեկան եկամուտները կազմել են 8․110․583 դրամ։ Այս գումարից 4․461․590 դրամը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, [վերջինս Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետն է-խմբ․], 2․650․000 դրամը և 900 դոլարը՝ հարսանեկան արորողության հյուերից ստացած նվերները, 650․000 դրամը՝ Ինեկո բանկից ստացած փոխառությունը։ Հաջի-Հակոբյանը ևս 1․500․000 դրամ բնամթերային եկամուտ է ստացել իր ամուսնու եղբորից՝ Լևոն Ռուբինյանից և ոմն Գոռ Հովսեփյանից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 374,266.6 դրամ։

Ամենից շատ դիտված

15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
12:00 Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
14:06 «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ
13:37 Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին
11:10 Զինվորներին տրվում է խոզի խորոված, հաճար, սպաս ու լոբով ճաշ. շահագործվել է ևս մեկ նոր ճաշարան
22:30 Նիկոլն անհավատ, սրբություն չունեցող մասոն ա, դրա համար հարձակվում ա եկեղեցու վրա. հարցում
22:14 Հենրիխ Մխիթարյանը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը․ Յուրի Ջորկաեֆ
09:41 Շնորհավոր, քեռի Նիկոլ. քաղաքացիների յուրօրինակ «շնորհավորանքը» Փաշինյանի ծննդյան կապակցությամբ
09:57 ՌԴ Բրյանսկի մարզում կամուրջը փլուզվել է մարդատար գնացքի վրա. կան զոհեր