ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Իրանի նոր նախագահ Մասուդ Պեզեշկիանի այցին Ռուսաստան՝ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու շրջանակներում: Նրա խոսքով՝ Փեզեշքիանն արդեն հրավեր ունի Մոսկվայից։
«Իրանական կողմն արդեն ունի գործող հրավեր, և մենք հույս ունենք, որ նոր նախագահը կգա գագաթնաժողովին։ Մենք ուրախ կլինենք տեսնել նրան, և նախագահ Պուտինը պատրաստվում է առաջիկա շփմանը», - ասել է Պեսկովը։