Արտաքին 4 տարի առաջ - 11:59 04-02-2022

Էմանուել Մակրոնը կայցելի Ռուսաստան և Ուկրաինա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Ռուսաստան և Ուկրաինա, տեղեկությունը հայտնում է Frace Presse-ը` հղում անելով Ելիսեյան պալատին։

«Մակրոնը փետրվարի 7-ին կմեկնի Ռուսաստան, իսկ հաջորդ օրը` Ուկրաինա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Ֆրանսիայի նախագահը չէր բացառել ռուս գործընկերոջ հետ հանդիպման հավանականությունը՝ նշելով, որ դա կախված է «առաջիկա ժամերին քննարկումների առաջընթացից»։

Փետրվարի 3-ին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և անվտանգության երաշխիքները:

Հավելենք, որ Ֆրանսիան «Նորմանդական քառյակի» (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) երկրներից է, որը զբաղվում է Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հարցերով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել