Արտաքին 2 տարի առաջ - 17:08 28-07-2024

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միացյալ Նահանգները զարգացնում է համագործակցության ցանցը Եվրոպայի և Ասիայի երկրների հետ, քանի որ այդ տարածաշրջանների անվտանգությունն անբաժանելի է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Տոկիոյում «երկու գումարած երկու» ձևաչափով Ճապոնիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո մամուլի ասուլիսին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ընդլայնում է գործընկերությունների ցանցն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ առկա է դաշինք Ճապոնիայի հետ, որն ամրապնդում է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս դաշնակիցների ու գործընկերների ավելի ու ավելի ինտեգրված հարաբերությունները, գործընկերների ցանցը, մասնավորապես՝ կապելով Եվրոպան և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:

Կիրակի օրը Տոկիոյում կայացավ ճապոնա-ամերիկյան հանդիպումը «երկու գումարած երկու» ձևաչափով, որից հետո կողմերը հայտարարեցին Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ուժերի միասնական հրամանատարություն ստեղծելու ծրագրերի մասին։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել