Օրակարգ․ Սրբազան շարժմանը հաջողվել է ոչնչացնել Նիկոլ Փաշինյանի գլխավոր զենքը․ Նաիրա Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը 5-րդ և 6-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նաիրա Կարապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի, Արցախի հարցում հայանպաստ լուծման հասնելու բաց թողնված հնարավորությունների, դիվանագիտական դաշտում առկա և չօգտագործվող պոտենցիալի, Սրբազան շարժման ձեռքբերումների և բացթողումների, հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիճյան խաչմերուկում տեղի ունեցած ամոթալի միջադեպի, միջազգային դերակատարների կողմից դրան պատշաճ գնահատական չտալու պատճառների, Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նաիրա Կարապետյանը կարծում է, որ Սրբազան շարժմանը հաջողվել է ոչնչացնել Նիկոլ Փաշինյանի գլխավոր զենքը։

«Սրբազան շարժումը հենց սկզբից շատ լավ գիտակցում էր, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը մեկ օրվա խնդիր չէ, անգամ մեկ ամսվա խնդիր չէ, և դիմացդ ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ մեծ ուժեր, որոնք պահում են նրան, իսկ Փաշինյանը սպասարկում է նրանց օրակարգը։ Փաշինյանի դեմ պայքարը լինելու է դժվար, սակայն լինելու է իրատեսական, և նպատակը, որը դրվել է, ես վստահ եմ՝ այդ նպատակին հասնելու են։

Սրբազան շարժումը մինչև այս պահը ունի արձանագրած շատ մեծ ձեռքբերում՝ Փաշինյանի գլխավոր զենքի ոչնչացումը․ այն է ընդդիմադիր դաշտի միավորումը։

Նիկոլ Փաշինյանը խայտառակ պատերազմից հետո կարողացել է մնալ իշխանության միայն նրանով, որ կարողացել է պառակտել ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր ուղղություններ, կուսակցություններ, գործիչներ։ Մարդիկ ավելի շատ իրար հանդեպ են լցված եղել, քան Նիկոլ Փաշինյանի»,- շեշտում է նա։

ԱԺ նախկին պատգամավորը միևնույն ժամանակ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման հետևանքով Հայաստանն այսօր ծաղրի առարկա է դարձել՝ համոզմունք հայտնելով, որ վերջինիս հեռացումից հետո Հայաստանի հանդեպ վերաբերմունքը կփոխվի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
19:38 Հարցում ուղարկեք՝ պրոցես կանենք. «Հայփոստը» խուսափում է պատասխանել՝ Բաքու հնարավո՞ր է նամակ ուղարկել, թե՞ ոչ