Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 13:15 26-07-2024

Ռուբինյանի գլխավորած ԱԺ պատվիրակությունը Վրաստանում է

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 25-26-ն աշխատանքային այցով Վրաստանում է: Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամներ Վահագն Ալեքսանյանը, Արծվիկ Մինասյանը և Շիրակ Թորոսյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հուլիսի 25-ին Ախալցխայում Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու և բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր:

Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում պետական ներկայացուցիչ Բեսիկ Ամիրանաշվիլիի, Ասպինձա, Ախալքալաք, Նինոծմինդա համայնքների ղեկավարների, ինչպես նաև շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև բազմոլորտ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ