Մամուլ 2 տարի առաջ - 07:13 25-07-2024

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը` ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու համար ստորագրահավաք կանցկացնի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանյան արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է օգոստոսին ստորագրահավաք անցկացնել՝ ԵՄ-ին անդամակցության հարցը հանրաքվեի դնելու պահանջով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն, Նիկոլ Փաշինյանը մերժեց իր սատելիտ պրոարեւմտյան քաղաքական ուժերին եւ հուլիսի 1-ին կայացած «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։ Փաստորեն, Փաշինյանից մերժում ստանալուց հետո` պրոարեւմտյան ուժերը որոշել են Հայաստանում ստեղծված հակառուսական մեծ ֆոնին դիվիդենտներ հավաքել հանրության շրջանում: Մտադիր են ստորագրահավաք սկսել, 50.000 ստորագրություն հավաքել եւ դա որպես հանրային պահանջ ներկայացնել խորհրդարանին, որպեսզի ԱԺ-ն ընդունի Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու մասով հանրաքվե անցկացնելու նախագիծը: «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ով «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի անդամ է, ArmLur.am-ին հայտնել է, որ օգոստոսի կեսերին մտադիր են ստորագրահավաքը սկսել, եւ քանի որ գործընթացն ունի ժամկետ՝ 45-60 օր, սեպտեմբերի վերջին նախատեսում են ավարտել այն: Հավաքված 50 հազար ստորագրությունը կներկայացնեն ԱԺ՝ իբրեւ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե ներկայացնելու նախագիծ-պահանջ: Ճիշտ՝ «Հայաքվեի» նախագծի օրինակով, որը իշխող ՔՊ-ի ջանքերով տապալվեց ԱԺ-ում նախորդ տարի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին