Ներքին 2 տարի առաջ - 21:43 24-07-2024

Ով ինչ ուզում, դնում է․ ազատ մրցակցություն է․ ծխախոտի անհավանական գինը

Դեռ երեկ Oragir.News-ը անդրադարձել էր ահազանգի, որով քաղաքացին դժգոհում էր ծխախոտի շուկայում գործող ոչ վերահսկելի իրավիճակից։ Մասնավորապես՝ քաղաքացին նշում էր, որ հերիք չէ՝ իր նախընտրած ծխախոտը մեկ տարվա ընթացքում թանկացել է՝ 300 դրամից հասնելով 500-ի, դեռ մի բան էլ՝ սննդի տարբեր կետերում՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերի բնակավայրերում, վաճառվում է՝ ըստ գնորդի հայեցողության՝ վաճառելով անգամ 610 դրամով։

Այսօր Oragir.News-ը փորձեց պարզել՝ ՀՀ որ գերատեսչությունների ազդեցության գոտում է գտնվում ծխախոտի, կամ դրանց փոխարինիչների արտադրանքի գնային քաղաքականության վերահսկողությունը, սակայն մի շարք արգելքների բախվեց։

Սկզբում Oragir.News-ի լրագրողը կապ հաստատեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի Իրազեկման վարչություն, որտեղից հայտնեցին՝ գների հետ կապված իրենք որևէ վերահսկողություն չեն իրականացնում․

«Ծխախոտային արտադրատեսակների և նրանց փոխարինիչների նկատմամբ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը նման վերահսկողություն չի իրականացնում։ Մենք իրականացնում ենք միայն մակնշման առկայության և բաց վաճառքի արգելքի նկատմամբ վերահսկողությունը։ Նշված խնդրի վերահսկողությունը մեզ չի պատկանում»։

ՊԵԿ-ից ևս հայտնեցին՝ իրենք ուսումնասիրման և վերահսկողության շրջանակում չէ հարցը։

Oragir.News-ը զրուցեց նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակի Անի Սմբատյանի հետ, որը ևս նշեց, որ հարցը իրենց վերահսկողության տակ չէ․

«Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականացնում միայն գերիշխող դիրք ունեցող ապրանքային շուկաներում»։

Փաստացի, մեր երկրում չկա որևէ գերատեսչություն կամ պատասխանատու մարմին, որն իրականացնում է ծխախոտի վաճառքի նկատմամբ վերահսկողություն, և ցանկացած ոչ ցանցային խանութ կարող է վաճառել ծխախոտը իր իսկ նախընտրած արժեքով։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան