Ներքին 2 տարի առաջ - 20:23 24-07-2024

Գերմանական պատվիրակությունն այցելել է Շիրակի մարզ

Ոչ պաշտոնական այցով այսօր Շիրակի մարզ էին այցելել Գերմանիայի Սաքսոնիա Անհալթի երկրամասի խորհրդարանի նախագահ Գունար Շելենբերգերը և Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների Գյումրու կենտրոն, շրջել և ծանոթացել են կետրոնի աշխատանքներին, զրուցել մարզիչների և սաների հետ։

Խոսելով Շիրակի մարզում կենտրոնի կարևորության մասին՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ Շիրակի մարզում Թումոն գործում է 2015 թվականից` սկզբնական փուլում տեղավորվելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և 2021-ից տեղափոխվելով JHM հիմնադրամի օգնությամբ վերակառուցված նախկին ժողովրդական տան կամ առաջին թատրոնի շենք, հավելել, որ մարզի բոլոր պատանիների համար Թումոյի կրթությունը հասանելի դարձնելու նպատակով արվում է հնարավոր ամեն ինչ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը