Ներքին 2 տարի առաջ - 18:37 06-03-2024

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարն այցելել է Շիրակի մարզ

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան շարունակվում է։

Մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարն այցելել է Շիրակի մարզ, հյուրընկալվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մաՎրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան շարունակվում է։
րզային քննչական վարչությունում։

Պարոն Կացիտաձեն շրջայցի միջոցով հետևել է ՀՀ քննչական կոմիտեի մարզային նշված ստորաբաժանման աշխատանքի ընթացքին, ծանոթացել քննիչների ծառայողական պարտականությունների կատարման համար ստեղծված պայմաններին, նախաքննություն կատարելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսներին և հնարավորություններին։

Շիրակի մարզային քննչական վարչության օրինակով Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարին ներկայացվել է Հայաստանի իրավապահ համակարգում քննչական մարմինների կառուցվածքը, Քննչական կոմիտեի զբաղեցրած դիրքն ու դերակատարությունը, գործառույթների, իրավապահ մյուս մարմինների հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ շրջանակը։

Քննարկվել են իրավապահ համակարգում կատարվող բարեփոխումները՝ մասնավորապես վերջին տարիներին ՀՀ քննչական կոմիտեի տանիքի ներքո նախաքննական մարմինների կենտրոնացման գործընթացը, դրա նպատակներն ու խնդիրները։

Տեղում մտքերի փոխանակման ընթացքում ընդգծվել է ճանաչողական նման այցերի կարևորությունը՝ միմյանց կարողություններին ծանոթանալու, համագործակցության առավել առարկայական ուղղություններ նախանշելու տեսանկյունից։

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն ՀՀ գործընկերների հետ շրջել է Գյումրիում, ծանոթացել քաղաքի պատմամշակութային արժեքներին։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:51 Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին