Ներքին 1 տարի առաջ - 19:52 24-07-2024

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

«Մեր բոլոր ջանքերը միտված են կայուն և զարգացող երկիր ունենալուն». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, իսկ տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ. «Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, այս համատեքստում կարող ենք համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունը էլ ավելի զարգացնել։ Ըստ էության՝ մեր բոլոր ջանքերը միտված են կայուն և զարգացող երկիր, և ինչու չէ, տարածաշրջան ունենալուն»,-ասել է նախարարը։

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան