Արտաքին 2 տարի առաջ - 22:11 23-07-2024

Բելառուսն ու Ղազախստանը քննարկել են բարձր մակարդակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Նազարուկը Մինսկում Ղազախստանի դեսպան Թիմուր Ժակսիլիկովի հետ քննարկել է բարձր մակարդակով նախատեսված միջոցառումների նախապատրաստումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչվելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Բացի այդ, կողմերը քննարկել են քաղաքական, առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հարցեր։

Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել էր, որ երկիրը անհամբեր սպասում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, և նրա այցը կարող է տեղի ունենալ 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Մինչ այդ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն էր հայտնել Ղազախստանին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում հաջող նախագահության համար։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը