Ներքին 1 տարի առաջ - 13:39 23-07-2024

Մի քիչ նորմալ է բալիկիս վիճակը․ Սևանում 3-րդ հարկից ընկած երեխայի մայրը մանրամասներ է հայտնում

«Երեխայիս վիճակը դեպի լավն է գնում, գիտակցությունը տեղն է, սակայն, բնականաբար, չի շփվում ոչ մեկի հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց երեկ Սևանում 3-րդ հարկից ընկած երեխայի հայրը։

Նրա խոսքով՝ երեխան վերակենդանացման բաժանմունքում է, միացված է շնչառական ապարատ։
«Միայն կինս է երեխայի հետ։ Փառք Աստծո, բժիշկներն ասում են, որ երեխայիս կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց նա։

Երեխայի մայրն էլ նշեց, որ փոքրիկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային տրավմա ու թոքերի սալջարդ։

«Արդեն մի քիչ նորմալ է բալիկիս վիճակը։ Դեպքի մասին ոչինչ չեմ կարող ասել, չեմ հիշում, թե ինչպես է տեղի ունեցել։ Այս պահին այն հոգեվիճակում չեմ, որ կարողանամ հիշել։ Ես եմ եղել իմ երեխային վերցնողը»,- նշեց մայրը։

Հիշեցնենք՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սևան քաղաքում։ Շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից 4 տարեկան երեխան ընկել է 2-րդ հարկի պատշգամբ, իսկ մայրը երեխային փրկելու նպատակով իրեն նետել է երեխայի ետևից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից