Արտաքին 1 տարի առաջ - 13:23 23-07-2024

Հնդկաստանում հայտարարել են զենք արտահանողի կարգավիճակի անցնելու մասին

Հնդկաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալիորեն ավելացրել է պաշտպանական արտադրության ծավալները՝ աստիճանաբար զենք ներկրողի կարգավիճակից անցնելով արտահանողի կարգավիճակի։ Այս մասին ասվում է երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանում ներկայացված տնտեսական ամփոփ հաշվետվության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Հնդկաստանի պաշտպանական արտադրությունն զգալիորեն աճել է՝ 2017 ֆինանսական տարվա 740 միլիարդ ռուփիից (8,8 միլիարդ դոլար) 2023 ֆինանսական տարում հասնելով 1 տրիլիոն ռուփիի (գրեթե 12 միլիարդ դոլար), ինչը հանգեցրել է պաշտպանական արտադրանքի արտահանման ավելացման:

«Հնդկաստանն անցել է զենք ներմուծողի կարգավիճակից՝ զենք արտահանող 25 խոշորագույն երկրների ցանկում ապահովելով իր տեղը», - նշված է փաստաթղթում։

Հետազոտության մեջ բարձր են գնահատվում պաշտպանական արդյունաբերության, այդ թվում՝ մասնավոր և պետական ​​ձեռնարկությունների ջանքերը պաշտպանական արտադրանքի արտահանման ավելացման ուղղությամբ: Բացի այդ, ավելացել է արտահանողներին տրվող թույլտվությունների քանակը։

«2023 ֆինանսական տարում տրվել է արտահանման 1 414 թույլտվություն, իսկ 2024 ֆինանսական տարում դրանց թիվը հասել է 1 507-ի: Մոտ 100 հայրենական ընկերություններ արտահանում են լայն սպեկտրի պաշտպանական արտադրանք և սարքավորումներ, ներառյալ այնպիսի ինքնաթիռներ, ինչպիսիք են Dornier-228-ը, հրանոթներ, BrahMos հրթիռներ, Pinaka հրթիռներ և արձակման կայանքներ, ռադարներ, վարժասարքեր և զրահատեխնիկա», - ասվում է փաստաթղթում։

Չնայած ինքնապահովման ձգտմանը, Հնդկաստանն առայժմ շարունակում է մնալ զենքի խոշորագույն ներկրող։ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2019-2023 թվականներին Հնդկաստանի ձեռք բերած զենքի ներմուծման 36 %-ը ռուսական արտադրության են։

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին
18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան