Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 10:40 23-07-2024

Բայդենն ինքնամեկուսացումից հետո այսօր կվերադառնա Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսով վարակվելու հետևանքով Դելավերի իր տանն ինքնամեկուսացվելուց հետո հուլիսի 23-ին կվերադառնա Սպիտակ տուն։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Սպիտակ տունը։

Ներկայացված տվյալներով՝ Բայդենը դուրս կգա Դելավերի Ռեհոբոթ-Բիչ հանգստավայրում գտնվող իր տնից տեղական ժամանակով 12։30-ին (Երևանի ժամանակով՝ 20։30-ին) և երկու ժամ անց կժամանի Սպիտակ տան իր աշխատավայր, որտեղ հերթական ճեպազրույցը կանցկացվի։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ամերիկացի առաջնորդը վարակվել էր կորոնավիրուսով ու ինքնամեկուսացել Դելավերի իր տանը։

Երկուշաբթի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել էր, որ Բայդենի ինքնազգացողությունը բարելավվել է, նա շատ արագ ապաքինվում է։ Բայդենի բժիշկը, իր հերթին, հավաստիացրել էր, որ կորոնավիրուսի ախտանշաններն իր բուժառուի մոտ «գրեթե ամբողջությամբ անհետացել են»։

Ամենից շատ դիտված

09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:00 Սեդրակ Քոչարյանի կնոջ եղբոր եկամուտները եռապատկվել են
21:28 Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
23:59 Ռուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն. Թրամփ