Մշակույթ 2 տարի առաջ - 21:58 22-07-2024

Գալյա Նովենց անվան մեջ ամփոփվում է հայ կնոջ և մոր կերպարը․ դերասանուհու հիշատակի օրն է

«Գալյա Նովենցը իր տեսակով, բնությամբ, շնորհով, ներքին աշխարհով ամեն ինչ էր: Ինքը ուսուցիչ էր, մայր էր, տատ էր, կին էր, արտիստուհի էր, ընկեր էր՝ ամեն ինչ: Շատ ենք կարոտում՝ արդեն 12 է»,- խոսելով ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի մասին՝ Oragir.News-ի հետ զրույցում հիշեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:

2012 թվականի հուլիսի 22-ին կյանքի 75-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի մեծ նվիրյալ Գալյա Նովենցը: Դերասանուհու հետ ունեցած հուշերի մասին պատմում է գործընկերը՝ Կարո Շահբազյանը:

«Իր ներկայությունը որևէ տեղում՝ սեղանի շուրջ, անձնական զրույցներում, իր խոսքը, իր լռությունն անգամ ամեն ինչ էր: Նա մեծի, փոքրի հետ խնդիր չուներ. 20 տարեկանի հետ իրեն այնպես էր դրսևորում, որ երիտասարդը միանգամից մերվում էր՝ այնպես անելով, որ հաշվի չառնեն՝ ինքը Գալյա Նովենցն է: Այնպես էր անում, որ որևէ մեկը կոմպլեքսների մեջ չլինի իր ներկայությունից: Նույնն էր նաև Երվանդ Ղազանչյանը»:

Հարցին՝ ինչպես կհիշի դերասանուհու մահվան բոթը լսելու օրը, Շահբազյանն ասաց.

«12 տարի առաջ նույն օրը՝ ինչպես և այսօր, քաղաքից դուրս առիթի էի՝ ընկերոջս ծննդյան օրը: Բոթը ստացա և 100 և ավելի կիլոմետրը մեծ արագությամբ անցած՝ հասա Երևան՝ իրենց տուն:
Գալյա Նովենց անվան մեջ ամփոփվում է հայ կնոջ, մոր, տատիկի, ընկերոջ կերպարը»:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան