Արտաքին 2 տարի առաջ - 16:15 22-07-2024

Տուապսեում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո այրվել է նավթավերամշակման գործարանը

Տուապսեում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով վնասվել է նավթավերամշակման գործարանի զտարանը։ Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 22-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի մամուլի ծառայությունը։ Գրում է DW-ն։

Ըստ մարզային ԱԻՆ-ի՝ տուժածներ չկան։ Զտարանի հրդեհի մակերեսը կազմել է 50 քմ։ Հրդեհի մարմանը մասնակցել է 91 մարդ և 31 տեխնիկա։ Մի քանի ժամ այրվելուց հետո հրդեհը մարվել է։ Թե կոնկրետ որ նավթավերամշակման գործարանի մասին է խոսքը, չի նշվում։

Վերջին անգամ Տուապսեի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարքի վթարից հետո հրդեհ էր տեղի ունեցել հուլիսի 17-ին, ոչ ոք չէր տուժել։

ՌԴ ՊՆ տվյալներով՝ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ոչնչացվել է ուկրաինական 75 անօդաչու թռչող սարք։ Անօդաչու սարքերը հարձակվել են Ռոստովի մարզում գտնվող ռազմական օդանավակայանի և Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանի վրա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում