Ուղիղ եթեր
Արտաքին Սպորտ 1 տարի առաջ - 12:18 22-07-2024

Ֆրանսիան թույլ չի տա ռուս լրտեսներին ներկա լինել օլիմպիական խաղերին. Դարմանեն

Ֆրանսիայի իշխանությունները մերժել են մի քանի տասնյակ օտարերկրացու մուտքը Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին՝ լրտեսության պատճառաբանությամբ: Արգելքը վերաբերում է մոտ հարյուր մարդու Ռուսաստանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից, Le Journal du Dimanche-ի հետ հարցազրույցում ասել է երկրի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։

Նա պարզաբանել է, որ խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք ցանկանում էին 2024 թվականի օլիմպիական խաղերին գալ լրագրողների, ֆիզիոթերապևտների կամ տեխնիկական անձնակազմի անվան տակ։ Դարմանենը մտավախություն ունի, որ նրանք կիրականացնեն կիբեռհարձակումներ: Միաժամանակ Միջազգային օլիմպիական կոմիտեում աշխատող ռուսներին թույլատրվել է մասնակցել խաղերին։

Ընդհանուր առմամբ, ըստ ՆԳ նախարարի, հետախուզական ծառայությունների ստուգած 960 հազար գործով 4340 մարդ, այդ թվում՝ կամավորներ, մարզադաշտի աշխատողներ և սպորտային պատվիրակությունների անդամներ, զրկվել են 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ աշխատելու թույլտվությունից և միջոցառումներին մասնակցելու հնարավորությունից։ Խոսքը վերաբերում է ենթադրյալ ահաբեկիչներին, իսլամիստներին, աջերի և ձախերի արմատական ​​ակտիվիստներին, ինչպես նաև նախկինում հանցագործությունների համար դատապարտվածներին:

Հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերին կմասնակցի 15 ռուս և 16 բելառուս մարզիկ: Նրանք հանդես կգան չեզոք կարգավիճակով։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան