Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 23:40 21-07-2024

Շոլցը խոստովանել է, որ տանը լամպային հեռուստացույց է օգտագործում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ դեռ օգտագործում է լամպային հեռուստացույց, հայտնում է Bild-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին նա խոսել է Դրեզդենում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, որի հիմնական թեմաներից մեկը էլեկտրամոբիլներն էին և գերմանացիների՝ դրանք գնելու դժկամությունը։

«Եվ հետո Շոլցը խոստովանել է, որ տանը դեռ ունի լամպային հեռուստացույց: Դա հին բան է, բայց դեռ աշխատում է: Այս սարքը, հավանաբար, նույնքան հին է, որքան Շոլցի սիրելի պայուսակը (նախկինում նա խոստովանել է, որ 40 տարի այն օգտագործել է)»,- գրում է թերթը:

Կանցլերը դա բացատրել է նրանով, որ իր հին հեռուստացույցը հիանալի է աշխատում, ուստի երբ նոր մոդել է տեսնում, ինքն իրեն մտածում է, որ ամեն դեպքում մեկ տարի հետո նորը կհայտնվի։

Ըստ Շոլցի՝ գերմանացիներն առաջնորդվում են նույն տրամաբանությամբ, ինչի պատճառով էլ էլեկտրամոբիլները պահանջարկ չունեն։ Այնուամենայնիվ, նա հորդորել է իր հայրենակիցներին «ռիսկի գնալ» և սկսել նման մեքենաներ գնել, նշում է Bild-ը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
18:40 «Քույր կուսակցությունների» միավորումը Ստեփանավանում կանխատեսելի էր․ Շահեն Հարությունյան
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
18:20 Ինչպես կանխել այսօրվա ծեծկռտուքի վտանգավոր հետևանքները
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով