Միլիոնատեր դուստրն ու չունևոր որդին․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
copy image url

Միլիոնատեր դուստրն ու չունևոր որդին․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը

Ներքին Մամուլ 9 ամիս առաջ - 19:00 19-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որի հետևանքով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իշխանափոխությունն անշուշտ դրական ազդեցություն է ունեցել ՔՊ-ականների, այդ թվում Փաշինյանների ընտանիքի բարեկեցության վրա։

Oragir.News-ն ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի և վերջինիս ընտանիքի անդամների 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը, որոնք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացվել այս տարվա մայիսի 3-ին։

Նիկոլ Փաշինյանը նախորդ տարիների օրինակով անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել, ինչպես նաև տարվա ընթացքում ձեռք չի բերել ու չի օտարել։

2023 թվականին Նիկոլ Փաշինյանն ունեցել է 22․727․883.8 դրամ եկամուտ, որից 16,722,873 դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 121․400 դրամը՝ իր հեղինակային «Երկրի հակառակ կողմը» գրքի վաճառքից գոյացած հասույթը, 1․746․113․7 դրամը և 9955 եվրոն՝ Հայէկոնոմբանկից ստացած փոխառությունը։

Նիկոլ Փաշինյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 296․963 դրամ և 3․84 դոլար, որոնք տարեվերջին կազմել են համապատասխանաբար 831․325 դրամ և 1․27 դոլար։ Փաշինյանը հայտարարագրել է նաև 800․000 դրամ և 800 դոլար կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 950․000 դրամ և 800 դոլար։

Կառավարության ղեկավարը 2023 թվականին իր միջոցներից 11․126 եվրո հատկացրել է ուսման վարձի վճարման համար։

Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ի տարբերություն ամուսնու՝ հայտարարագրել է 2 անշարժ գույք։ Բնակարաններից մեկը Փաշինյանների երրորդ մասի հայտնի բնակարանն է, որը մամուլում առկա տեղեկությունների համաձայն վերջիններս արդեն 2024 թվականի ընթացքում օտարել են, իսկ մյուսը Աննա Հակոբյանը ժառանգություն է ստացել դեռևս 2006 թվականի մայիսի 24-ին։ Առաջին բնակարանն Աննա Հակոբյանի միանձնյա սեփականությունն է, իսկ երկրորդում վերջինիս մասնաբաժինը կազմում է 4/9։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ 2008 թվականի արտադրության NISSAN, 2006 թվականի արտադրության RENAULT և 2004 թվականի արտադրության VAZ։ Երեք ավտոմեքենաներն էլ տարեվերջին պահպանվել են։

Որպես եկամուտ Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3․250․000 դրամ, որը Հայկական ժամանակի խմբագրությունից (ԴԱՐԵՍԿԻԶԲ ՍՊԸ) ստացած աշխատավարձն է։

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, կանխիկ միջոցներ չի հայտարարագրել, դրամական միջոցներ չեն եղել նաև նրա բանկային հաշիվներին։

Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը միլիոնատեր է և եկամուտներով գրեթե չի զիջում կառավարության ղեկավարին։ Վերջինս 2023 թվականին ունեցել է 11․493․244 դրամ եկամուտ, որից 10․720․033 դրամը «Դիջիթեյն» ընկերությունից, 217․217 դրամը՝ «Սթեփ Քընսալթինգ» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած 555․994 դրամը դուստր Փաշինյանը ստացել է որպես փոխառություն։

Ի տարբերություն իր մոր՝ Աննա Հակոբյանի, Մարիամ Փաշինյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ չեն եղել, դրանցում եղել է 781,583.46, սակայն տարեվերջին դրանք դատարկվել են՝ հասնելով 0․07 դրամի։

Մարիամ Փաշինյանը 2023 թվականի ընթացքում 3․130․357 դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ծախսերին։
Վերջինս անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել։

Ի տարբերություն իր միլիոնատեր ծնողների և քրոջ՝ Փաշինյանների ընտանիքում ամենաաղքատը նրանց որդին է՝ Աշոտ Փաշինյանը։ Վերջինս հաշվետու տարվա համար ոչինչ չի հայտարարագրել։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն