Քաղաքապետը միլիոնատեր է, բայց անտուն․ Տիգրան Ավինյանի և կնոջ ունեցվածքը
copy image url

Քաղաքապետը միլիոնատեր է, բայց անտուն․ Տիգրան Ավինյանի և կնոջ ունեցվածքը

Ներքին 10 ամիս առաջ - 22:30 24-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուշադրությամբ ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամները հայտարարագրերը, որոնք վերջիններս ամեն տարի մայիսին ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Այսօր ուսումնասիրել ենք ներկայումս Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի և նրա կնոջ՝ Մարիամ Պահլավունու հայտարարագրերը։ 2018-ի իշխանափոխությունը չի շրջանցել նաև Տիգրան Ավինյանին, ով նույնպես նախորդ 6 տարիներին զգալիորեն մեծացրել է իր կարողությունը, սակայն միլիոնավոր դրամների կարողություն ունեցող քաղաքապետը փաստացի անտում է և իր ընտանիքի հետ միասին բնակվում է ուրիշին պատկանող առանձնատանը։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2021-ի օգոստոս ամիսը զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, 2022-ի սեպտեմբերին նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ, 2023-ի հոկտեմբերի 10-ին՝ Երևանի քաղաքապետ, չնայած այն բանին, որ ՔՊ-ն և վերջինիս կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքապետ ընտրելու համար բավարար մանդատներ չէին ստացել։

Որպես անշարժ գույք Տիգրան Ավինյանը հայտարարագրել է 1 ավտոտնակ՝ Երևան քաղաքում, որը նա տարվա ընթացքում օտարել է։

Երևանի քաղաքապետը ունի նաև 1 VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա՝ 2021 թվականի արտադրության, որը տարեվերջին պահպանվել է։ Այս մեքենան Ավինյանը ձեռք է բերել 2022-ի մայիսի 19-ին, երբ որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։

Ավինյանի տարեկան եկամուտները կազմել են 45․403․342 դրամ, որից 20․073․342 դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 11․300․000 դրամը՝ Poolin կրիպտոմայնինգի հարթակից ստացած եկամուտը։ Վերջինս 14 մլն դրամ եկամուտ է ստացել Երևանի Կենտրոնում գտնվող ավտոտնակի վաճառքից․ հատկանշական է, որ Ավինյանի ավտոտնակի գնորդը «Զեյթուն քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ն է, որը համայնքային կառույց է։

Տարեսկզբին Ավինյանի կանխիկ միջոցները կազմել են 12․500․000 դրամ և 3000 դոլար, որոնք տարեվերջին կազմել են 17․800․000 դրամ և 0 դոլար։ 2023-ի հունվարին Ավինյանի բանկային հաշիվներին եղել է 1․890․731.2, որը տարեվերջին շեշտակի աճել է՝ հասնելով 16․645․282 դրամի։

Ավինյանի հայտարարագրած կրիպտոարժույթներից Bitcoin-ի ծավալը 2023 թ-ին կրկնապատկվել է՝ դառնալով 3.62։ 1 Bitcoin-ն այս պահի դրությամբ արժե մոտ 70 հազար ԱՄՆ դոլար։ Ավինյանի մյուս կրիպտոարժույթները տարվա ընթացքում նույնությամբ պահպանվել են՝ ADA Cardano՝ 1,483, Ethereum 5։ Տարեվերջին նրա բակային հաշվին եղել է 16․6 մլն դրամ, կանխիկ հայտարարագրել է 17․8 մլն դրամ։

Ավինյանը և Պահլավունին, ովքեր որևէ անշարժ գույք չունեն, 90 օրից ավել բնակվում են Երևանում գտնվող մի առանձնատանը, որից որն իրենց չի պատկանում։

Մարիամ Պահլավունին հայտարարագրել է նաև 2017 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը վերջինս գնել է 2020 թվականի մայիսի 13-ին՝ կորոնավիրուսային համավարակի թեժ շրջանում։

Ավինյանի կինը «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ին (նախքան անվանափոխվելը՝ «Բարուր») 2.8 մլն դրամ փոխառություն է տվել, որից էլ 865 հազար դրամ աշխատավարձ է ստացել։

Վերջինս ունի բանկային 3 ավանդ՝ 44․5 մլն դրամ արժեքով։

Որպես կանխիկ դրամ նա հայտարարագրել է 1․3 մլն դրամ։

Մարիամ Պահլավունու տարեկան եկամուտները կազմել են 47․365․000 դրամ, որից 865․000 դրամը «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է։

Ուշագրավ է, որ իրենց հարսին պարտքով գումար են տվել սկեսրայրն ու սկեսուրը՝ Արմեն Ավինյանը և Հասմիկ Խլղաթյանը, համապատասխանաբար՝ 42 մլն դրամ և 4․5 մլն դրամ։

Մարիամ Պահլավունին գրանցված է նաև որպես «ՍԱՅԲԵՐ ՎԻԺԸՆ» ՍՊԸ-ի տնօրեն, որի 50 %-ի փայատերը Տիգրան Ավինյանի մայրն է, բայց այդ մասին հայտարարագրում չի նշել։

Մինչ 2018-ի իշխանափոխությունն ընկերությունը ղեկավարում էր Տիգրան Ավինյանը։ «ՍԱՅԲԵՐ ՎԻԺԸՆ»-ն այն ընկերությունների ցանկում է, որոնց 2022 թ-ի դեկտեմբերի 1-ին կառավարության որոշմամբ (թիվ 1863-Լ) 10 մլրդ դրամ պետական աջակցություն է տրամադրվել։

Ամենից շատ դիտված

21:30 Ըստ էության. ԶՊՄԿ ղեկավարն ապօրինի հեռացրել է աշխատանքից և պահանջում է 5 մլրդ դրամ փոխհատուցում
15:39 Դուք երբեք առաջին տիկին չեք կարող լինել. բոշան փաշա չի դառնա. Հայկ Դերզյան
09:49 50-ամյա վարչապետը չմեծացավ, բայց Հունիսի 1-ին հրաշքներ լինում են
12:00 Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում
21:18 Մեր սրբավայրերն այս վիճակում են, որովհետև չախոյանանմաններն են զավթել իշխանությունը․ Վահագն Մխոյան
14:06 «Քո չստացված մանկությունը մեր վրա մի՛ բարդիր». ակցիա՝ կառավարական ամառանոցների մոտ
22:30 Նիկոլն անհավատ, սրբություն չունեցող մասոն ա, դրա համար հարձակվում ա եկեղեցու վրա. հարցում
13:37 Դու կարող էիր լինել հայրենիքի նվիրյալ, բայց մանկուց քո մեջ նստած «կիսատ մարդն» ու այլոց նկատմամբ չարությունը հաղթեցին
22:14 Հենրիխ Մխիթարյանը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը․ Յուրի Ջորկաեֆ
11:10 Զինվորներին տրվում է խոզի խորոված, հաճար, սպաս ու լոբով ճաշ. շահագործվել է ևս մեկ նոր ճաշարան

Ձեզ գուցե հետաքրքրի