Ներքին 2 տարի առաջ - 14:12 19-07-2024

Բացառիկ դեպք. քովիդից հետո 73-ամյա կնոջ մոտ հայտնաբերվել է Երևանյան հիվանդություն

Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հետազոտությունից տեսանյութ՝ անդրադառնալով մի հազվադեպ երևույթի, որին կից գրել է․

«73 տարեկանում ախտորոշված հայկական Պարբերական Հիվանդություն։ Ուսանելի դեպք է։ Հազվադեպ հանդիպող հիվանդը նույնքան հազվադեպ հանդիպող անարխիստ բժշկի մոտ»։

Տեսանյութից պարզ է դառնում, որ քովիդից հետո 69-ամյա բուժառուն պարբերաբար տենդ է ունեցել և դիմել բժշկի․

«Տենդի ժամանակ ունենում էի սրտխառնոց, փսխումներ, որովայնային ուժեղ ցավեր։ Կանչել եմ շտապօգնություն, ասել եմ՝ դա Պարբերականի նման է, ինձ ասել են՝ չէ, ոչ մի Պարբերական չկա։ Սրսկում են արել, գնացել են։

Տեղամասային բժշկի մոտ եմ գնացել, կարելի է ասել՝ չի էլ լսել։ Ուղարկել է վիրաբույժի մոտ, վիրաբույժը ուղարկել է սոնոգրաֆիայի, էնտեղ ասել են, որ պիտի գենետիկ անալիզ տամ։ Գենետիկ անալիզով Պարբերական հիվանդության մի գենետիկ մուտացիա հայտնաբերվել է։ Կարդացել եմ տարբեր գրականություններ, որտեղ ասված է՝ հիվանությունը որոշվում է ոչ թե գենետիկ մուտացիայով, այլ ախտանշաններով։

Հենց սկզբից էլ ես իմ հիվանդությունը ախտորոշել էի»,- բժիշկի հետ զրույցի ժամանակ պատմում է 73-ամյա բուժառուն։

Oragir.News-ի հետ զրույցում գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը, վերհիշելով իր աշխատանքային գործունեության ընթացքում Պարբերական հիվանդության ախտորոշված դեպքերը, նշում է՝ երևույթը բացառիկ է, հենց առաջին հերթին հիվանդի տարիքը հաշվի առնելով․

«Ես ունեցել եմ 60-ն անց բուժառու նույն հիվանդությամբ, բայց 70-ն անց բուժառու՝ ոչ․ սա առաջին դեպքն էր։ Այս դեպքը, ինչպես նշել եմ, ուսանելի է այն առումով, որ մեծահասակների շրջանում սովորաբար Պարբերական հիվանդություն չի հանդիպում։ Մտածում են՝ եթե Պարբերական հիվանդություն է, 30-40 տարեկանում դժվար թե դրսևորվի, այլ երեխա ժամանակ։ Այս դեպքով ուզում եմ ասել, որ այն կարող է դրսևորվել անգամ 70-ն անց տարիքում, առավել ևս՝ 40-ում, 50-ում, 60-ում․ ուշադի՛ր եղեք կոլեգաներ և բուժառուներ ջան»։

Բժշկի խոսքով՝ կոչն իր գործընկերներին և բուժառուներին ընդհանուր զարգացվածության համար է․

«Թող իմանան, որ պարտադիր չէ երեխա կամ երիտասարդ լինել՝ հիվանդանալու այս հիվանդությամբ․ այն լինում է ցանկացած տարիքում»։

Իբրև ամփոփում՝ Մանասյանը շեշտեց՝ ցանկացած տարիքում բուժումը իրականացվում է կոլխիցինով։

Հավելենք, որ Պարբերական հիվանդությունը, որ ավելի հայտնի է Երևանյան անվամբ, ժառանգական բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է Միջերկրական տենդի գենի (MEFV) մուտացիաների պատճառով և առավել տարածված է հայերի, սեֆարդների, միզհարների, արաբների, քրդերի, հույների, թուրքերի, իտալացիների շրջանում։

50 տոկոս դեպքերում հիվանդությունը սկսվում է կյանքի առաջին տասնամյակում, 30 տոկոս դեպքերում՝ երկրորդ տասնամյակում, սակայն միայն 1 տոկոս դեպքերում՝ 40 տարեկանից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ