Մենք առավելագույնը ևս մեկ տարի ունենք, որ գոյատևենք․ Իվանիշվիլին Թրամփի հետ հույսեր է կապում
copy image url

Մենք առավելագույնը ևս մեկ տարի ունենք, որ գոյատևենք․ Իվանիշվիլին Թրամփի հետ հույսեր է կապում

Արտաքին 9 ամիս առաջ - 14:11 17-07-2024
Հակամարտությունն Ուկրաինայում կավարտվի առավելագույնը մեկ տարի հետո, ասել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին այն միջոցառման ժամանակ, որով մեկնարկել է միավորման ընտրապայքարը խորհրդարանական ընտրություններից առաջ, տեղեկացրել է Civil Georgia-ն։

«Մենք առավելագույնը եւս մեկ տարի ունենք, որպեսզի գոյատեւենք, ինչից հետո գլոբալ եւ տարածաշրջանային շահերը կփոխվեն, եւ կփոխվեն Վրաստանի հանդեպ»,- ասել է նա՝ նկատի ունենալով ուկրաինական հակամարտության ավարտի ժամկետը։

Իվանիշվիլու կարծիքով՝ [ԱՄՆ] նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում հակամարտությունը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարվա հունվարին»։ Նա ավելացրել է, որ հենց որ մարտական գործողություններն ավարտվեն, «կավարտվեն նաեւ [Վրաստանի հետ կապված] բոլոր թյուրիմացությունները Եվրոպայի եւ Ամերիկայի հետ»։ Այս իրավիճակում Թբիլիսին պետք է դառնա կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ, նշել է քաղաքական գործիչը։

Ամենից շատ դիտված