Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:40 12-04-2024

Փաշինյանը մի կողմից մեղադրում է «արտաքին ուժերին», մյուս կողմից` զուր հույսեր կապում նրանց հետ

«Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է անցումային երկրների մասին զեկույց, որտեղ, մասնավորապես, խոսում է 2023 թվականին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց հետևանքների մասին։

«Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնք հանդիսանում էին ազգային անվտանգության նշանակության խնդիր Հայաստանի և հայերի համար, պատճառ դարձան, որ հայկական ընդդիմությունը և բնակչության լայն խավերը քննադատեն Հայաստանի կառավարության տապալված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ», նշվում է զեկույցում։

«Ֆրիդոմ Հաուսը» խոսում է Ռուսաստանի հանդեպ հայ հասարակության և կառավարության բացասական դիրքորոշման մասին, ինչը պայմանավորված է Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի անգործությամբ։ «Ռուսական կոնտինգենտն ընդունակ չեղավ ոչ միայն կանխելու Արցախի շրջափակումը, որով կտրուկ նվազեց չճանաչված հանրապետության սնուցումը, այլ նաև ցուցաբերեց հանցավոր անգործություն այն դեպքում, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա։ Դրանով, փաստորեն, Մոսկվան իր վրա վերցրեց Ադրբեջանի ագրեսիայի պատասխանատվությունը», գրված է կազմակերպության զեկույցում։

Արձանագրելով Հայաստանի իշխանությունների որդեգրած հակառուսական քաղաքական գիծը, «Ֆրիդոմ Հաուսը» նշում է, մասնավորապես ՀԱՊԿ-ի շրջանակներում գործունեությունը սառեցնելու փաստը, ինչպես նաև անդրադառնում 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստան տեղափոխված արցախցիների որոշ շրջանակների կողմից, Մոսկվայի հովանավորությամբ, Հայաստանում «իշխանափոխության փորձ» կազմակերպելու՝ Երևանի հայտարարություններին, ընդգծելով, որ այդ ֆոնին Հայաստանի մերձեցումն արևմտյան բևեռի հետ ակնհայտ էր։ Միևնույն ժամանակ, «Ֆրիդոմ Հաուսը» շեշտում է, որ արևմտյան առանցքի հետ Հայաստանի հարաբերությունների առերևույթ ջերմացումը ոչնչով չի նպաստել, որ ԵՄ-ն կամ Միացյալ Նահանգները պատասխանատվության կանչեն Ադրբեջանին՝ Արցախում էթնիկ զտումներ կազմակերպելու համար։

Ըստ այդմ, միջազգային հեղինակավոր կառույցն արձանագրում է, որ Հայաստանը, տարբեր հանգամանքների բերումով, երես դարձնելով Ռուսաստանից և թեքվելով դեպի Արևմուտք՝ նաև այս բևեռում չի հաջողել ազգային շահերի որևէ առաջմղում։

Մեր կողմից կարող ենք հավելել, որ Հայաստանի վարչապետն իր խոսույթում գործածում է այնպիսի իմաստ, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների» (նկատի ունի Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանին – հեղ․) հետ ինքը նորմալ աշխատում էր, և նրանք՝ այդ ներկայացուցիչները, կարող էին «բանակցելու» միջոցով (նկատի ունի Ադրբեջանի հետ – հեղ․) լուծել կենսական հարցերը, սակայն դրա փոխարեն, արտաքին ուժերի ճնշմամբ կատարվեց իշխանափոխություն, որի արդյունքում լուծարքի ենթարկվեց Լեռնային Ղարաբաղը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն Արցախի կործանման մեջ մեղադրում է «արտաքին ուժերին», սակայն ի տարբերություն «Ֆրիդոմ Հաուսի» հավասարակշռված եզրահանգման՝ նա շարունակում է Արևմուտքի հետ կապել զուր հույսեր։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան