Մամուլ 2 տարի առաջ - 08:30 16-07-2024

Կալանքն օգտագործել է օգուտով՝ 50 կիլոգրամով նիհարել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

2 տարի 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո Վանաձորի նախկին համայնքապետ, համայնքապետի հիմնական թեկնածու Մամիկոն Ասլանյանը երեկ, դատարանի որոշմամբ,10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Նրան կալանավորել էին 2021-ի դեկտեմբերին՝ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո, որպեսզի ամենաշատ քվեները ստացած ուժի ղեկավարը չընտրվի համայնքապետ։ Արդար ընտրություններից ճառող Նիկոլ Փաշինյանի իրավապահները մի զավեշտալի ու ապօրինի մեղադրանքով նրան այնքան պահեցին կալանավայրում, մինչեւ Վանաձորի կրիմինալ հեղինակություն Ակային՝ Արկադի Փելեշյանին, կարգեցին համայնքապետ՝ տրորելով վանաձորցիների ընտրական իրավունքը։ Կալանավայրում գտնվող Մամիկոն Ասլանյանին այս ընթացքում բազմաթիվ առաջարկություններ են արվել՝ «գործարքի» գնալու, սակայն նա չի համաձայնել։ Ի դեպ, կալանքն էլ կարողացել է օգուտով օգտագործել՝ 2,7 տարում նա մոտ 50 կիլոգրամով նիհարել է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան